Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին դարձավ ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ խփեց։ Դրա համար Մեսիին պահանջվեց 61 հանդիպում։
Լավագույն ռմբարկուների եռյակում են նաեւ Լուիս Սուարեսը (33 գոլ) եւ Լեոնարդո Կամպանան (32 գոլ)։
ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։