Բարսելոնայի կիսապաշտպան Չավին մասնակցել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Սելտիկի» դեմ խաղին:
Այսպիսով 33 ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների Լիագյում 79 հաղթանակ է տարել և այս ցուցանիշով հավասարվել «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլին: Նշենք, որ այս ձեռքբերումը ռեկորդային է առաջնության պատմությունում: Այս մասին հայտնում է Sports.ru-ն:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած խաղում Բարսելոնան Ֆաբրեգասի գոլի շնորհիվ հաղթանակ է տարել Սելտիկի դեմ խաղում 1:0 հաշվով: