Հայ կիսապաշտպանը շատ աչքի չընկավ երեքշաբթի Մարսելի դեմ խաղում, սակայն նա ցույց տվեց, թե ինչպիսի արժեք կարող է ներկայացնել Դորտմունդի Բորւոսիայի համար:
Այս ամառ Մարիո Գյոտցեիի՝ Մյունխենի Բավարիա տեղափոխվելուց հետո դժվար էր պատկերացնել, որ Բորուսիան չի թուլանա: Սակայն թիմը կարողացավ ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին, ով հիանալի կերպով փոխարինեց իր նախորդ աստղին:
Սա առաջին լավ հավելումն է Ռոբերտ Լևանդովսկուն, որի օժանդակությամբ էլ նա գործում է առջևում: Լևանդովսկին հատկապես վայելեց Մխիթարյանի փոխանցումները Մարսելի դեմ խաղում: 


Մխիթարյանը խաղի ժամանակ անընդհատ տեղափոխություններ է կատարում, սիրում է գործել խորքում, որտեղ կարող է օգտագործել իր արագությունը և մշտական ճնշումի մեջ պահել հակառակորդի պաշտպաններին:
Հենրիխ Մխիթարյանը սիրում է արագ փոխանցումներ կատարել, ինչը ավելի է արագացնում խաղը:
Բորուսիայի հայազգի ֆուտբոլիստի հզորությունը կայանում է նրանում, որ նա կարողանում է հավասրապես հիանալի գործել թե հարձակման գծում, թե պաշտպանությունում: Նա տիրապետում է տեխնիկապես և որակապես հիանալի կերպով պահել գնդակը և ճշգրիտ փոխանցումներ կատարել հարձակման աջ կամ ձախ թև, իսկ Օլիմպիկի դեմ խաղում մեծ մասամբ դեպի առաջ: Նա կարող է հսկել խաղի արագությունը և ճիշտ ժամանակին արագացումներ կատարել:

Մխիթարյանի դերը կարևոր է ոչ միայն հարձակման գոտում, այլ նաև պաշտպանությունում: Հայ ֆուտբոլիստը Բորուսիայի հզոր ճնշման կենտրոնն է կազմում: 

Երբ հատկապես խաղի երկրորդ կեսին Ռոյսը սկսեց ավելի հաճախ կորցնել գնդակը Մխիթարյանի պաշտպանական ազդեցությունը աճեց: Խաղի ընթացքում նա երեք անգամ խլել է գնդակը, իսկ հինգ անգամ խախտում արել: