Այսօր տեղի կունենա Բորուսյան դերբին՝ Բորուսիա Մյունխենգլադբախի և Բորուսիա Դորտոմունդի միջև: Այս խաղի նկատմամբ շատ մեծ է հետաքրքրությունը երկրպագուների մոտ և պատահական չէ, քանի որ նախորդ 82 խաղում խփվել է յուրաքանչյուրում երեք գնդակ: Բացի դա Դորտմունդի Բորուսիան իր ամենամեծ հաշվով պարտությունը կրել է հենց այս թիմից 12:0 հաշվով, չնայած դա տեղի է ունեցել հեռավոր 1978 թվականին:
Այսօրվա Բորուսյան դերբին կարող է դառնալ ոչ միայն համանուն թիմերի, այլ նաև և առաջին հերթին առաջնության լավագույն հարձակվողական թևերի` Մակս Կրուզի(4 գոլ և 5 փոխանցում) և Ռոբերտ Լևանդովսկու(6 գոլ և 2 փոխանցում)դուել: Սակայն արդարության համար պետք է նշել, որ հարձակվողական ուժը ավելի հավասարակշռված և ուժեղ է հատկապես Դորտմունդի Բորուսիայի կազմում: Պիեր Էմերիկ Օբամեյանգը(5 գոլ և մեկ փոխանցում), Մարկո Ռոյսը(4 գոլ և 3 փոխանցում) և Հենրիխ Մխիթարյանը(3 գոլ և 1 փոխանցում) լեհի հետ կազմում են Բորուսիայում կազմում են իրական կախարդական քառանկյունի,որի հաշվին գրանցված է թիմի 21 գոլերից 18-ը: Սակայն հակառակորդը ոչ այնքան պետք է վախենա Լևանդովսկուց, ով 4 գոլի հեղինակ է դարձել վերջին երկու պաշտոնական խաղերում, քան Մարկո Ռոյսից, ով եղել է Մյունխենգլադբախ Բորուսիայի նախկին խաղացող:
Չնայած այս ամենին Բունդեսլիգայի հերթակա տուրից առաջ Բորուսիան կրկին կորուստներ ունի: Այս անգամ արդեն վնասվածքներ ստացած Լուկաշ Պիսչեկին և Մարսել Շմելցերին միացել է նաև կենտրոնական պաշտպան Սոկրտաիս Պապադուպոլոսը: