Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր տեղի է ունեցել լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների մեծարման երեկոն, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երեկոյին մասնակցել են նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ի դեմս մարզիչ Վարդան Մինասյանի:

Հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյբուքյան էջում հետևյալ լուսանկարն է  ավելացրել երեկոյից, որտեղ նկարված է  մեր հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսի և Արթուր Սարկիսովի հետ: