Սպարտակցիներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը մասնակցել են 2014 Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում, որտեղ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց իտալացիների հետ:

Արդեն հինգերորդ րոպեին Մովսիյանը բացեց խաղի հաշիվը: Նա գնդակով մտավ մրցակցի տուգանային հրապարակ, այդ ընթացքում խաբելով մրցակցի ֆուտբոլիստներից մեկին և 11 մետր հեռավորության վրայից գնդակը ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը:

Ցավոք Հայաստանի հավաքականը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Խաղը ավարտվեց ոչ ոքի 2:2 հաշվով: Սպարտակցիները, ինչպես ամբողջ հավաքականը արժանի խաղ ցույց տվեց: Մովսիսյանը ամբողջ խաղը անցկացրեց խաղադաշտում, իսկ հարձակվողակյան ոճի կիսապաշտպան Օզբիւլիսը փոխարինվեց 78-րդ րոպեին: