Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում իր դիրքերը բարելավվել է 17 աստիճանով և գտնվում է 38-րդ հորիզոնականում:

Միավորները հաշվելիս հաշվի են առնվել Իտալիայի և Բուլղարիայի հավաքականների հետ անցկացրած հանդիպումները:

Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը նախ Երևանում հաջողության հասավ բուլղարների դեմ 2:1 հաշվով, իսկ այնուհետև Նեապոլում ոչ ոքի խաղաց Իտալիայի հավաքականի հետ: 

Վարկանիշային աղյուսակը նախկինի պես գլխավորում է Իսպանիան, որին հետևում են Գերմանիան և Արգենտինան:

Մեր հարևաններից Ադրբեջանը 88-րդն է, Վրաստանը՝ 100-րդը, Իրանը՝ 49-րդը, Թուրքիան՝40-րդը, իսկ Ռուսաստանը զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը: