Ռուսական sports. ru կայքն անդրադառնալով հանգստյան օրերին սպասվող ֆուբոլային հանդիպումներին, նշել է այն խաղերը, որոնք ոչ մի դեպքում չպետք է բաց թողնել:

1, «Մոնպելյե-Լիլլ» (շաբաթ, 21:45)

Թե ինչ կլինի այս խաղում, դժվար է գուշակել: Մնում է միայն հիանալ խաղով և եզրակացություններ կատարել հետագայի համար:

2, «Դորտմունդի Բորուսիա»- «Հանովեր» (շաբաթ, 17:30)

Բունդեսլիգայում երկրորդ և հինգերորդ տեղերի թիմերի հանդիպումը խոստանում է լինել հետաքրքիր, քանի որ երկու թիմերին էլ պետք է  վերադառնալ հաղթանակներին: Նշենք, որ ըստ նախնական հրապարակված կազմի, խաղադաշտ է դուրս ելնելու նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

3, «Մանչեստր-Յունայթեդ»- «Սաուտգեմպտոն» (շաբաթ, 18:00)

Այս պահին Մանչեստրը միայն 9-րդն է, սակայն դա չի նշանակում, որ մյուս թիմին հաջողվելու է սեփական դարպասը պահել անառիկ:

4, «Ռեալ-Մադրիդ»- «Մալագա» (շաբաթ, 18:00)

Այս խաը նույնպես խոստանում է լինել հետաքրքիր և դա այն դեպքում, երբ վերջին խաղերի ժամանալ մադրիդցիներին միայն վերջին րոպեներին է հաջողվել հաղթանակ տոնել, իսկ այդպես չես կարող գոհացնել ոչ երկրպագուներին, ոչ էլ գրավել առաջատար դիրքեր:

5, «Ֆիորենտինա»- «Յուվենթուս» (կիրակի, 17:00)

Իտալիայի առաջնության այս հանդիպումը նույնպես հետաքրքրություն է  ներկայացնում, հաշվի առնելով նաև, որ այս պահին Յուվենթուսը  Նապոլիի հետ կիսում է երկրորդ հորիզոնականը, և ետ մնում առաջատար Ռոմայից երկու միավորով:

6, «Ռոմա»- «Նապոլի» (այսօր , 22: 45)

Այս խաղն առավել հետաքրքիր է հենց վերը նշված հանգամանքից ելնելով: Առաջատար Ռոմային հետապնդող թիմերը ետ են մնում ընդամենը երկու միավորով, և այս խաղը կարող  է փոխել մրցաշարային աղյուսակի պատկերը:

Մեկ այլ հետաքրքրություն առաջացանող «Զենիթ» - «ԲԿՄԱ» հանդիպումն արդեն մեկնարկել է: