Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է իր ակումբ և մասնակցել է  վերջինիս մարզմանը:

Այդ է  վկայում նրա  ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարը, որը մակագրված է այսպես «Վերադարձ աշխատանքի պարոն Կլոպի հետ»:

Հիշեցնենք, որ վաղը Երևանի ժամանակով 17:30-ին Բորուսիան սեփական հարկի տակ կընդունի Հանովերին, իսկ Մխիթարյանը հայտավորված է հիմնական կազմում: