Ռոնալդո Լուիս Նազարիո դե Լիման դժվար թե ներակայացման կարիք է զգում: Նա ավելի հայտնի է ֆենոմեն կամ ուղղակի Ռոնալդո անունով, նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն 15 գոլով Կրուզեիրոյի, ՊՍՎ Էյնդհովենի, Բարսելանոյի, Ինտերի, Ռեալի, Միլանի և Կորինթյանսի ֆուտբոլիստը այս տարի նշում է հատուկ ամյակ: Երկու տասնամյակ առաջ 1993 թվականի մայիսի 25-ին նա իր հաջողակ կարիերայի առաջին մեծ քայլը կատարեց:

Հեռավոր 1993 թվականին Կրուզեյրոյի այլ փորձառու մասնագետների կողքին խաղադաշտ դուրս եկած 16 ամյա տղան Ռոնալդոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ վերհիշել է իր կարիերայի սկիզբը: Նա խոսել է նյարդերի մասին, որ ապրել է այդ օրը, տարբեր իրար դեմ մրցակցող թիմերում խաղի, 2014 թվականին Բրազիլիան հյուրընկալող աշխարհի առաջնության մասին:
-Ռոնալդո այս տարի նշում ես քո պրոֆեսիոնալ կարիերայի սկզբի 20 ամյակը: Ի՞նչ ես դու հիշում այդ օրվանից:
- Դա երկար ժամանակ առաջ էր, սակայն այն շատ վառ եմ հիշում, ասես երեկ լիներ: Ես միշտ երազել եմ ֆուտբոլիստ դառնալու մասին: Ես հասկացա, որ իմ երազանքը իրականացել է: Դա կախարդական էր: Իմ ոտքերը, բազուկներս, անգամ ձեռքերս դողում էին, սակայն հենց խաղը սկսվեց, ես կարողացա հանգստացնել ինձ:
-Ու՞մ դու առաջինը պատմեցիր:
-Այդ օրերին բջջային հեռախոսներ չկային: Ես հիշում եմ, որ իմ շատ ընկերներ Բենտո Ռիբեյրոյում(գտնվում է Ռիո դե Ժանեյրոյի հարևանությամբ) չունեին հեռախոսներ անգամ իրենց տանը: Ես պատմեցի ընտանիքիս անդամներին և մի քանի ընկերոջ: Բոլորը հիացմունքի մեջ էին: Խաղը չէր հեռարձակվում հեռուստացույցով, ուստի իմ հայրը գնացել էր քաղաքի մյուս հատված: Նա ուներ հին բարձր հաճախականությամբ ռադիո և նա Բելո Հորիզոնտե ալիքով լսում էր խաղը:
-Ո՞ր հարձակվողի երկրպագուն էիր այդ օրերին:
-Զիկոն միշտ իմ կուռքն է եղել: Այդ օրերին լավագույն հարձակվողների թվում կարելի է նշել Մարկո Վան Բաստենին լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկին:
-Եղե՞լ է մի այնպիսի դեպք, որ ամբողջովին փոխել է քո կարիերան:
-Դժվար է ընտրել միայն մեկ դեպք: Ես կարող եմ ասել, որ բոլոր որոշումներս եղել են ճիշտ և  ճիշտ ժամանակին եմ կայացրել դրանք: Կրուզեյրոն, ՊՍՎ-ն, Բարսելոնան, Ինտերը և մյուսները ընտրելիս, որոնց կազմում ես խաղացել եմ: Դա ամենակարևոր բան է եղել:
-Արդյո՞ք մի այնպիսի թիմ կա, որի կազմում դու կցանկանայիր խաղալ:
- Ոչ չկա այդպիսին: Ես կցանականյի փորձել իմ ուժերը Անգլիայի առաջնությունում, սակայն դա անհնարին է:
-Դու մեծ աստղ ես եղել Բարսելոնայում, սակայն դու խաղացել ես նաև Ռեալ Մադրիդի համար: Ինչպես նաև միաժամանակ խաղացել ես թե Ինտերում, թե Միլանում: Միլիոնավոր երկրպագուներ սիրում են քեզ, սակայն գուցե կան որոշ երկրպագուներ, որ այդքան բարի չեն:
-Ինչպես մեծ բրազիլացի գրող Նելսոն Ռոդիգեսն է ասել, յուրաքանչյուր համերաշխություն հիմարություն է: Ես չեմ մտածել մի քանի մարդկանց ուրախացնելու համար, քանի որ շատերին եմ ես ուրախացրել:
- Պրոֆեսիոնալ մակարդակում քո առաջին խաղից մեկ տարի անց դու հաղթեցիր ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը առանց մեկ րոպե անգամ խաղադաշտում անցկացնելու: Ինչպե՞ս էր Ռոմարիոյի, Դունգայի և Բեբետոյի նման մեծ ֆուտբոլիստների հետ ժամանակ անցկացնելը:
-Ռոմարիոյի, Բեբետոյի, Դունգայի, Ռայի, Լեոնարդոյի և մի շարք այլ ֆուտբոլիստների հետ ժամանակ անցկացնել, որոնց ես տեսել և որոնց խաղով ես հիացել եմ միայն հեռուստացույցի միջոցով, իհարկե հիանալի էր, կարծես վերադարձած լինեի դպրոց: Ավելին ես նրանց հետ էի, խաղում էի և սովորում: Ես հիշում եմ մարզումները և Ռոմարիոյի ու Բեբետոյի շարժումները: Դա շատ մեծ սովորելու գործընթաց էր:
-Բրազիլ 2014-ը մոտենում է: Ինչպե՞ս ես դու մտածում ազգային հավաքականը իվիճակի է պայքարելու գավաթի համար: Կոնֆեդերացիաների գավաթը նույն բանը չէ, ինչ աշխարհի առաջնության գավաթը:
-Դա միևնույնը չէ, սակայն հավաքականը ցույց տվեց իր ներուժը Կոնֆեդերացիաների գավաթի ժամանակ: Դա իրական հույս է ներշնչել բրազիլացիներին, որ մենք կարող ենք հաղթանակ տանել տանը անցկացվող Աշխարհի առաջնությունում: Մենք մեծ հնարավորություն ունենք:
-Ըստ քեզ ովքե՞ր են Աշխարհի գավաթի գլխավոր հավակնորդները:
- Իսպանիան և Գերմանիան թեկնածուներ են, սակայն Բրազիլիան ցույց է տվել, թե ինչքան հզոր ենք նրանք և մենք խաղալու ենք տանը: Ես կնշեի, որ գլխավոր հավակնորդները Բրազիլիան, Գերմանիան և Իսպանիան են:
-Դու գիտես, որ Միրոսլավ Կլոզեն ընդամենը մեկ գոլով է հետ մնում Աշխարհի առաջնությունում լավագույն ռմբարկուի քո ռեկորդին հավասարվելու համար:
- Այո, շատ մարդիկ են խոսում այդ մասին: Ես հավատում եմ, որ ռեկորդները ստեղծված են դրանք գերազանցելու համար: Դա չի անհանգստացնում ինձ: Ինչ-որ մեկը մեկ օր պետք է գերազանցի այդ ռեկորդը: Ես իմ անունը գրել եմ, որպես շատ գոլերի հեղինակի և դա երբեք չի մոռացվի: Իմ անձնական պատմությունը և Աշխարհի առաջնությունում 15 գոլը ոչ մեկ չի կարողանա ոչնչացնել: Եթե նա ինձնից շատ գոլերի հեղինակ դառնա, ես կշնորհավորեմ նրան, սակայն նա երբեք պատմությունից չի կարողանա հեռացնել իմ գոլերը:
-Վերջում, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում, ի՞նչ խորհուրդ դու կտաս 1993 թվականի Ռոնալդոյին:
- Ես խորհուրդ կտամ նրան լինել ավելի համբերատար, հավակնոտ և կարգապահ: Ես շատ բան չէի փոխի: Ես կանեի ամեն ինչ նույն ձևով: