Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին «Սպորտ-Էքսպրեսի» հետ զրույցում խոսել է  Հայաստանի հավաքականի  գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի մասին և նշել, որ զարմացած է այդ որոշումից:

 «Մինասյանի որոշումը շատ անսպասելի էր թե՛ իմ, թե՛ ամբողջ թիմի համար: Նրա որոշումը շատ ցավալի էր մեզ համար: Ամեն դեպքում, մեզ մոտ նկատվում էր առաջընթաց: Վերջին 2 ընտրական մրցաշարերը ցույց տվեցին, որ մեզ մի փոքր չհերիքեց առաջադրանքը կատարելու համար: Կարծում եմ, որ  Եվրո-2016-ի ընտրական փուլում Վարդան Մինասյանը թիմի գլխավոր մարզիչի ամենաօպտիմալ տարբերակն է: Նա հիանալի գիտի բոլոր տղաներին: Շատերը,  որպես ֆուտբոլիստ, կայացել են Մինասյանի աչքի առջեւ: Հանգամանքների բերումով ես չեմ կարողացել միանալ տղաների նախաձեռնությանը: Այս ընթացքում ոչ ոքի չեմ զանգահարել եւ զբաղվում եմ իմ գործերով՝ «Դինամոյում» մարզվելով: Սակայն ես, միանշանակ, միանում եմ այդ նախաձեռնությանը», - նշել է նա: