Ռուսական sports.ru-ն  առանձնացրել է  Ռուսաստանի առաջնության  14-րդ տուրի ամենահետաքրքիր  հանդիպումները: 

«Ռուբին»-«Լոկոմոտիվ». Կիրակի, 13:30

«Ռուբինն» այս առանությունում չի կարողանում երկու խաղ անընդմեջ հաղթանակ տոնել, իսկ «Լոկոմոտիվ»-ն ընդհակառակը` սեպտեմբերի 1-ից այս կողմ կողմ միշտ գոլեր է խփում և առաջ է գնում դեպի Չեմպիոնների լիգա:

ԲԿՄԱ - «Կրասնոդար», կիրակի 16: 00

Այս խաղը հետաքրքիր է նրանով, որ երկու թիմերի հիմնական կազմերից բացակայղ ֆուտբոլիստներ կան և հարց է առաջանում., թե որ թիմը կարող է ամենից լավ օգտագործել մյուսի թերությունները:

«Սպարտակ» - «Ռոստով», շաբաթ. 19:30

Հյուրերի կազմում բացակայում են առաջատար խաղացողները, իսկ ինչ վերաբերում է տանտերերին, ապա նախորդ տուրի` «Անժի»-ի հետ ոչ այնքան դիտարժան խաղից հետո, այս անգամ «Սպարտակը» պետք է ցուցյ տա, թե ինչի է ունակ: Նշենք, որ ըստ նույն կայքի կանխատեսումների, տանտերերեի կազմում խաղադաշտ դուրս կգան Հայաստանի հավաքականի խաղացողներ Արազ Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը:

«Կուբան» - «Անժի» , երկուշաբթի, 19:00

Երկու թիմերն էլ այնքան էլ լավ չեն գործում, իսկ Անժին դեռ վեց միավոր ունի և խաղային փայլատակումներ շատ քիչ է ունենում:

«Ակմար» - «Դինամո» . Շաբաթ, 14:45

Թիմերին միմյանցից բաժանում է միայն երեք միավոր: Սակայն հյուրերը բոլոր խաղերում գոլի հեղինակ են դարձել: Այնպես որ, ֆավորիտ արդարացիորեն համարվում են հյուրերը, իսկ տանտերերն մնում է միայն դիտարժան խաղ ցույց տալ և պայքարել հաղթանակի համար: