«Советский спорт» սպորտային մեկնաբան Եվգենի Լովչևը «Час футбола» հաղորդման ժամանակ հայտնել է, որ «Սպարտակը» ցանկացել է ձեռք բերել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին,ով այժմ հանդես է գալիս Դորտմունդի Բորուսիայի կազմում:
«Սպարտակի» ղեկավարներից մեկը Մխիթարյանին տվեց սպիտակ թուղթ և ասաց «գրի յուրաքանչյուր գումար»: Նա ասաց, որ ցանկանում է խաղալ այնտեղ, պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Սա պատմում եմ առաջին դեմքերից»,- նշել է Լովչևը:
«Նա առաջարկություն էր ստացել նաև «Անժիից»: Այն ուղղակի խելակորույս առաջարկություն էր: Սակայն նրա համար առաջին տեղում ֆուտբոլն է: Նա ցանկացավ խաղալ առաջատար առաջնությունում»,- ավելացրել է սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Հայաստանի 24 ամյա ֆուտբոլիստ «Բորուսիա» է տեղափոխվել «Շախտյորից» 27.5 մլն եվրոյով: