Ակումբային խաղերում ընդմիջում է, ուստի լավագույն ժամանակն է ներկայացնել աշնանային մրցաշրջանի արդյունքները: FootballTop.ru-ն ներկայացրել է, թե համաշխարհային ֆուտբոլի որ հսկաներն են ավելի հաճախ խաղընկերներին դուրս բերել վտանգավոր դիրքեր:

9-10: Քևին Սթրոթման
Ակումբ: «Ռոմա»
Խաղ:11
Գոլային փոխանցում: 5
23 ամյա հոլանդացին Հռոմ է տեղափոխվել այս տարվա ամռանը: Նրա նախորդ ակումբը եղել է PSV-ն: «Ռոման» տրանսֆերի համար կիսապաշտպանի համար տրամադրել է 16.5 մլն եվրո, սակայն դժվար է այն համարել քամուն տված փող: Սթրոթմանը ակնթարթային ներգրավել է Ռուդի Գարսիայի խաղային համակարգում և դարձել ֆենոմենային հաղթական շարքի գլխավոր հեղինակներից մեկը, ինչի արդյունքում «գայլերը» դարձել են Սերիա Ա-ի առաջատարները:

9-10. Խեսուս Ֆերնանդես Սուսո
Ակումբ : «Ալմերիա»
Խաղ: 11
Գոլային փոխանցում: 5
Տաղանդավոր իսպանացին չկարոցավ ամրապնդվել «Լիվերպուլի» հիմնական կազմում, այդ պատճառով Բրենդեն Ռոջերսը որոշեց նրան մեկ տարով վարձակալության հանձնել: Հեռատես մասնագետը ճիշտ վարվեց և Սուսոն հայրենիքում միանգամից վերակենդանացավ և սկսեց արդարացնել բազմաթիվ սպասումները:

8.Հենրիխ Մխիթարյան
Ակումբը: «Բորուսիա» Դ
Խաղ: 10
Գոլային փոխանցում: 5
Հիթ-շքերթի երորդ մասնակիցը նույնպես արագորեն ադապտացվեց նոր ակումբին և սկսեց արդարացնել իր համար վճարված գումարները: Դժվար է կանխագուշակել, թե ինչպիսին կլիներ «Բորուսիայի» խաղը, եթե չլիներ Մխիթարյանի վնասվածքը, որի պատճառով նա բաց թողեց մինչմրցաշրջանային փուլի մի մասը: Չնայած դրան արդեն այժմ կարելի է ասել, որ հայ ֆուտբոլիստը դարձել է Կլոպյան բենդի անբաժանելի մասը:

7. Գարեթ Բեյլ
Ակումբը:«Ռեալ Մադրիդ»
Խաղ: 7
Գոլային փոխանցում: 5
Մարդկանց մի մասը մտածում է, որ Բեյլը արժանի չէր իր համար վճարված 90 մլնին, սակայն պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ վալիացին արդեն այժմ դարձել է մադրիդյան «գալակտիկայի» ամենաօգտակար խաղացողներից մեկը: Յոթ խաղ, հինգ գոլային փոխանցում:

6.Ֆրանկ Ռիբերի
Ակումբը: «Բավարիա»
Խաղ: 11
Գոլային փոխանցում: 6
«Ոսկե Գնդակի» գլխավոր հավակնորդը ոչ միայն շատ գոլերի հեղինակ է դառնում, այլ նաև հաջողությամբ օգնում է իր խաղընկերներին աչքի ընկնելու համար: Մեծ մասամբ ֆրանսիացու ոգեշնչված խաղի Մյունխենյան մեքենյան շարունակում է հաղթարշավը Չեմպիոնների Լիգայում և միայնակ գլխավորում է Բունդեսլիգայի աղյուսակը:

5.Ալեքսանդր Մաքսիմ
Ակումբ: «Շտուտգարտ»
Խաղ: 10
Գոլային փոխանցում: 6
Հիթ շքերթի ամենաարտասովոր մասնակիցը, նրա գրեթե բոլոր փոխանցումները կատարվել են «ստանդարտներից հետո»: Ալեքսանդրուի տուգանայինները և անկյունայինները ներկայիս «Շտուտգարտի» գլխավոր արժանիքն է: Հաշվի առնելով, որ տաղանդավոր կիսապաշտպանի արժեքը կազմում է ընդամենը 6 մլն եվրո, կարելի է սպասել, որ մոտակա ժամանակները նա անկյունային հարվածներ կիրականացնի ավելի առաջատար ակումբների կազմում:

4. Ֆրանչեսկո Տոտի
Ակումբ: «Ռոմա»
Խաղ: 8
Գոլային փոխանցում: 6
Հռոմի կայսր Տոտին կարծես կրկին վերադարձել է երիտասարդություն: Քանի դեռ նա լավ մարզավիճակ ուներ «Ռոման» հաղթանակներ էր տոնում և դա կատարում էր մեծ մասամբ նրա շնորհիվ, սակայն վնասվածքից հետո ամեն ինչ ձախողվեց և երկու ոչ ոքիից հռոմեացիներին մոտեցել է «Յուվենթուսը»:

3. Կոկե
Ակումբը: «Ատլետիկո»
Խաղ: 13
Գոլային փոխանցում: 7
«Ատլետիկոն» աչքի է ընկնում ոչ միայն իսպանաբրազիլացի Կոտան, այլ նաև հրաշագործ Կոկեն, ով կարողանում է գոլային փոխանցման հեղինակ դառնալ դառնալ դաշտի յուրաքանչյուր հատվածից:

2.Ֆրանցիսկ Ֆաբրեգաս
Ակումբ: «Բարսելոնա»
Խաղ: 12
Գոլային փոխանցում: 7
Չավին և Ինյեստան հավերժ չեն, վաղ թե ուշ ժամանակ կգա, որ կատալոնական կենտրոնի կիսապաշտպանությունը կմնա առանց նրանց: Տատա Մարտինոն դա հիանալի կերպով է հասականում և ամեն ինչ անում է, որ այդ բաժանումը շատ ցավալի չլինի: Նրա մարտավարության շնորհիվ Ֆաբրեգասը դարձել է գլխավոր փլեյմեյքերը ակումբում:

1. Նեյմար
Ակումբ: «Բարսելոնա»
Խաղ: 11
Գոլային փոխանցում: 7
Մեր աղյուսակի գլխավոր պարադոքսը: Եվրոպայի լավագույն գոլային փոխանցումներ կատարողը ֆուտբոլիստ է, ով ամբողջ աշխարհում հայտնի է իր անհատական խաղով: Բարսելոնայում անցկացրած երեք ամսվա շնորհիվ Նեյմարը փոխել է իր խաղաոճը և ավելի հաճախ է սկսել ազատվել գնդակից իր խաղընկերների արդյունքի համար: Յոթ անգամ դա բերել է գոլի: