Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն,Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող ազգությամբ հայ Արթուր Աբրահամն իր վերջին` հոկտեմբերի 26-ի մենամարտը, որի ժամանակ մրցակիցն էր Իտալիայի ներկայացուցիչ Ջովանի դե Կարոլիսը, Արթուր Աբրահամը գնահատեց դրական:

«Մենամարտ չկա, որ թերություններ չլինեն, բայց նա ոտքերի վրա արագ էր, կարևորը նոկաուդ չլիներ, դրա համար շատ էր ոտքերի վրա ման գալիս: Բայց դա պարզապես միջանկյալ մենամարտ էր, ինձ համար կարևոր է փետրվարի մեկի աշխարհի չեմպիոնատի մենամարտը` Ռոբերտ Շտիգլիցի հետ, կյանքիս ամենակարևոր մենամարտն է, դա իմ կյանքի հարցն է, ամեն ինչ անելու եմ երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալու համար»,- իր խոսքում նշեց Աբրահամը:

Նա նաև հայտնեց, որ եթե չհաղթի արդեն կմտածի ռինգը թողնելու մասին, իսկ հիմա իր համար կարևոր է Շտիգլիցին «սատկացնելը»:

Նրա խոսքերով` ինքը հիմա չի պատրաստվում դպրոց բացելու և իր վարպետությունը փոխանցելու համար, քանի որ ժամանակը չի հերիքում:

 

Մանրամասները` YerevanNews.am-ի տեսանյութում քիչ անց: