«Նապոլիի» խաղից հետո, որն ավարտվեց «Բորուսիայի» գեղեցիկ հաղթանակով 3:1 հաշվով, Յուրգեն Կլոպը և նրա ֆուտբոլիստները շատ գոհ էին արդյունքից: Ամեն դեպքում  այս խաղով հնարավորություն էր ստեղծվում խմբից դուրս գալու համար, որը իտալացիների հետ խաղից առաջ այդքան էլ մեծ չէին:

«Պարզ է, որ այս խաղը դարձավ ամենադիտարժանը: Մենք շատ գոլային պահեր ունեինք և չնայած որ չկարողացանք իրականացնել դրանց մեծ մասը, արդյունքում արժանի հաղթանակի հասանք: Ամբողջ ակումբը այսօր հիանալի էր գործում: «Լևին» և «Միկին» երկուսն էլ շատ լավ պահեր բաց թողեցին, սակայն այնուամենայնիվ նրանք հիանալի խաղ ցույց տվեցին: Ռեյնան նույնպես որոշ դրվագներում շատ ուժեղ խաղաց: «Նապոլին» իսկապես ուժեղ մրցակից էր, սակայն բաց թողնված գոլը բացարձակապես պարտադիր չէր: Դրանից հետո իմ ակումբի խաղում որոշակի անվստահություն զգացի, սակայն մենք չկորցրեցինք խաղի տեմպը և այնուհետև մեր հնարավորություններով ավարտի հասցրեցինք սկսածը: Պաշտպանության գիծն այսօր շատ լավ խաղաց» ,- նշել է Յուրգեն Կլոպը:

Բորուսիայի մարզիչը անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:«Նա (Հենրիխ Մխիթարյանը) դեռևս շատ բան պետք է սովորի: Բացի մենտալիտետից, դա նաև դոմինանտային խաղաոճն է: Ընդ որում «Միկին» ավելի արագ է, քան անցած տարվա մյուս նորեկները: Դա զարգացման գործընթաց է: Նա այսօր, ինչպես նաև Դերբիում վառ խաղ ցույց տվեց: Մենք պետք է հոգ տանենք, որ նրա կատարմամբ այսպիսի խաղեր տեսնենք յուրաքանչյուր խաղում»,- նշել է նա: