Չեմպիոնների Լիգայի շրջանակներում Նապոլիի դեմ տարած գեղեցիկ հաղթանակից հետո ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին իրենց տեսակետներն են հայտնել Բորուսիայի ֆուտբոլիստները, այդ թվում նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 

«Ես մտածում եմ, որ մեծ ներկայացում էր Դորտմունդի Բորուսիայի կողմից: Բոլոր իմ խաղընկերները հիանալի խաղ խաղացին: Մեզ անհրաժեշտ էր հաղթանակ տանել, քանի որ  պարտություն էինք կրել վերջին երեք խաղի ժամանակ, ուստի պետք է հաղթեինք այսօր: Ես կցանականայի գոլի հեղինակ դառնալ, սակայն չկարողացա: Ես պետք է շարունակեմ աշխատել և չհանձնվեմ: Ես պետք է ամեն ինչ անեմ թիմին օգնելու համար: Կարևոր չէ , թե ես գոլի հեղինակ դարձա թե ոչ, ավելի կարևոր է այն, որ թիմը հաղթանակ տարավ:

Մենք բազմաթիվ հնարավորություններ ստեղծեցինք անգամ երբ հաշիվը 2-1 էր, քանի որ բազմաթիվ բաց տեղեր էին առաջանում Նապոլիի պաշտպանությունում: Մենք կարողանում էինք ավելի շատ հակագրոհել, որոնցից մեկն էլ գոլով ավարտվեց: Մենք իսկապես համոզված ենք, որ կարող ենք առաջ շարժվել, սակայն Մարսելը իսկապես շատ դժվար մրցակից է և կարևոր չէ, որ նրանք պարտվել են իրենց բոլոր խաղերում: Նրանք կանեն ամեն ինչ մեր դեմ խաղում մեկ կամ անգամ երեք միավոր ձեռք բերելու համար, սակայն մենք գիտենք ինչպես խաղալ նրանց դեմ և ես մտածում եմ մենք կարող ենք արդյունքի հասնել»,- նշել է Մխիթարյանը: