27.5 մլն եվրո արժեցող ֆուտբոլիստից միշտ պահանջում են ինչ-որ հատուկ բան և ցանկալի ամեն խաղում: Հենրիխ Մխիթարյանի դեպքում նույնպես դա այդպես է, քանի որ ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստն է և փոխարինել է Մարիո Գյոտցեին: Եվ «Նապոլիի» նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակ ոչ միայն ակումբային, այլ նաև անձնական հաջողություն էր: Այս մասին հայտնում է Ruhr Nachrichten-ը: 

Մխիթարյանը «Նապոլիի» հետ խաղից հետո ժամանակ հատկացրեց մամուլի համար և որ նա այդպես պահանջված էր այդքան էլ պատահական չէ, քանի որ նա խաղադաշտում գլխավոր հերոսներից մեկն էր: 24 ամյա ֆուտբոլիստին հասել էին լուրեր, որ իր վերջին խաղը քննադատաբար էին գնահատել մամուլը և երկրպագուները:

«Ես հուզմունք էի ապրում խաղից առաջ, շատերը արդեն սկսել են ինձ քննադատել»,- ասել է հայազգի ֆուտբոլիստը:
Նրա նման իրենց վիրտուոզությամբ ապրող ֆուտբոլիստներին անհրաժեշտ է նաև ինքնավստահություն, որպեսզի նրանք համարձակություն ձեռք բերեն և այնպիսի խաղ ցույց տան, որը սովորաբար քչերն են խաղում: Մխիթարյանը վերջին ժամանակները դժվար ժամանակներ էր ապրում, հատկապես հաշվի առնելով, որ նա կորցրել էր ինքնավստահությունը և նա բազմաթիվ սխալ փոխանցումներ էր կատարում, միաժամանակ շատ բան էր ցանկանում: Եվ դա գործում էր քիչ դեպքերում: «Ինչ է տեղի ունենում, ես չեմ կարող ասել: Ես միայն կարող եմ ասել, որ ուրախ եմ այս ճգնաժամից դուրս գալու կապակցությամբ»,- նշել է Մխիթարյանը:

«Ճգնաժամ» բառը Մխիթարյանը գիտակցաբար օգտագործեց, նա չի ցանկանում ամեն ինչ ճոխացնել և իր մասին գեղեցիկ խոսքեր ասել:

Մխիթարյանը ոչինչ չի կարող անել, որ իր համար Բորուսիան Շախտյորին վճարել է ռեկորդային գումարներ, սակայն նա նաև չգիտի, որ սա առաջացնում է և առաջացրել է մեծ պահանջներ և սպասումներ նրա նկատմամբ:

«Ես մեկն եմ, ով երբեք չի հանձնվում: Ես միշտ պատրաստ եմ դառնալ ավելի լավը և դրա համար շատ աշխատել»,- նշել է նա:

Իհարկե նրան ձեռնտու էր նաև այն, որ Բորուսիայից գոլ բաց թողնելուց հետո «Նապոլին» սկսեց բաց խաղ ցույց տալ, գնալ առաջ և այդպիսով մեծ տարածքներ ստեղծեց հակահարձակումների համար: Տարածություն, որն այդքան անհրաժեշտ է Մխիթարյանի խաղի համար ավելի լավ խաղ ցույց տալու համար, քանի որ անգամ եթե տարածություն չկա նա կարող է վճռել առանձին հատվածներ իր տեխնիկայի շնորհիվ:

Սակայն նրա արագությունը և գնդակի հետ տեղաշարժը նույնպես նրա օգտին դեր խաղացին: Այն պահը, երբ նա անկյունով տեղափոխվեց խաղադաշտի կեսից մինչև տուգանային հրապարակ` ձեռքի հետ խաբս տալով հակառակորդի պաշտպաններին, իսկ այնուհետև հարկադրեց դարպասապահ Ռեյնային թռիչք կատարել, միայն դա արդեն բավարար էր նրա խաղադաշտ դուրս գալուն: Նա հիշեցրեց Շալկեի դեմ ցույց տված իր խաղի մասին, երբ գոլային փոխանցում կատարեց երրորդ գոլի ժամանակ:

«Այսօրվա խաղը իմ լավագույնն էր Բորուսիայի կազմում»,- նշել է Մխիթարյանը:
Հույսերը, որ վերջապես Մխիթարյանը դուրս եկավ ճգնաժամից, նախկինի պես առկա են: Մխիթարյանը բազմիցս է ցույց տվել իր ներուժը, Ֆրանկֆուրտում նա միայնակ որոշեց խաղի ելքը, «Համբուրգի» դեմ խաղում նա լավ խաղ ցույց տվեց: Սակայն դրանց արանքում լինում էր նաև անիմաստ վազք խաղադաշտում: Նա հույսով է, որ այդ պահերը այլևս չեն կրկնվի:

«Ես ցանկանում եմ կայուն լավ խաղ ցույց տալ»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը: