Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը արգենտինական Արսենալ դե Սարանդիի մարզիչ Ալվարո Գուստավոն հայտնել է, որ իր հետ կապ են հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն մտադիր է ավարտին հասցնել ակումբի հետ պայմանագիրը և մոտ վեց ամիս էլ շարունակելու է մնալ Արգենտինայում:

«Ինձ զանգահարեցին և հարցրեցին, թե արդյոք հետաքրքրված եմ առաջարկությամբ, սակայն ես պատասխանեցի նրանց, որ ցանկանում եմ ավարտին հասցնել իմ պայմանագիրը Արսենալի հետ, որի ժամկետը լրանում է եկող տարվա հունիսին: Մտածում եմ խաղալ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությանը և գալիք մրցաշրջանի բոլոր մրցաշարերին»,- նշել է Գուստավոն:

Նա նաև հերքել է այն լուրերը, որ իր հետ կապ են հաստատել Պարագվայի ազգային հավաքականից:«Այդ մասին լսել եմ, սակայն ոչ մեկ կապ չի հաստատել ինձ հետ»: