Ներկայացնում ենք եվրոպական այն ակումբների տասնյակը, որոնք ամենից շատն են գոլեր խփում և այդ կերպ ուրախացնում իրենց երկրպագուներին:

Եվրոպայում ամենաուրախ ֆուտբոլը ցույց են տալիս Գերմանիայում: «Համբուրգի» դեմ խաղերում միջինը 4.54 գոլ է խփվում: Ընդ որում համբուրգցիները մեկ գոլ ավելի շատ են խփել, քան բաց են թողել և առաջնությունում 11-րդ տեղն են զբաղեցնում:


Համբուրգին հետևում է «Հոֆֆենհայմը» խաղում միջինը 4.46 գոլ: Դրա պատճառներից մեկը բրազիլացի Ռոբերտ Ֆիրմինոյի արդյունավետությունն է:


Երրորդ տեղը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը» (խաղում միջինը 4.07 գոլ) և գլխավոր պատճառը «Ռեալի» արդյունավետությունն է, այլ ոչ մրցակիցների:


Չորորդը Շալկե 04 է, որի հետ խաղերում հանդիսատեսները տեսնում են միջինը խաղում 4 գոլ:


Տնային խաղերում «Մանչեսթեր Սիթիի» և անձամբ Սերխիո Ագուերոի խելահեղ արդյունավետության միջոցով միջինը խաղում 3.83 գոլ է արձանագրվում, ինչի պատճառով այն միակ անգլիական ակումբն է տասնյակում:


Ունաի Էմերին օգնում է «Սեվիլիային» ցույց տալ խաղեր, որի ժամանակ արձանագրվում է միջինը 3.79 գոլ:


«Շտուտգարտի» նոր առաջնորդը Ալեքսանդրու Մաքսիմը ակումբի հետ երկրպագուներին չեն թողնում ձանձրանալ միջինը խաղում 3.62 գոլ:


«Բարսելոնան» այս խաղաշրջանում նշանակելիորեն զիջում է «Ռեալին», չնայած շարունակում է մնալ տասնյակում (միջինը խաղում 3.57 գոլ):


Դորտմունդի Բորուսիայի խաղերում հանդիսատեսները ավելի շատ գոլ են տեսնում, քան Բավարիայի խաղերում` միջինը խաղում 3.54 գոլ:

Մաքս Կրուզեն օգնում է Մյունխենգլադբախի «Բորուսիային» շատ հետ չմնալ դորտմունդցիներից միջինը խաղում 3.54 գոլ: