ՖԻՖԱ-ն ներկայացրել է աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը, որը մշակվել է adidas կազմակերպության կողմից:

Գնդակը ստեղծվել է adidas կազմակերպության կողմից, նրա անունն է brazuca, որը թարգմանաբար նշանակում է «բրազիլական»:
Գնդակի փորձարկումը կատարվել է վերջին տարիների ընթացքում երեք աշխարհամասից ավելի քան 500 ակումբի կողմից: Գնդակի որակը բարձր են գնահատել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Իկեր Կասիլյասը, Դանի Ալվեսը, Լեոնել Մեսսին և Բաստիան Շվայնշտայգերը:
Նոր գնդակը պետք է ապահովի լավագույն աերոդինամիկան խաղադաշտում:
Գնդակը վաճառքի պետք է դուրս բերվի դեկտեմբերի 4-ին, իսկ յուրաքանչյուր բրազիլացի երեխա՝ ծնված դեկտեմբերի երեքին, իրավունք ունի նվեր ստանալ գնդակը: