ՈւԵՖԱ-ն ներկայացրել է տարվա խորհրդանշական հավաքականի հավակնորդների ցանկը: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Այսպես հավակնորդ դարպասապահների թվում ընդգրկվել են Պիտեր Չեխը(Չեխիա, Չելսի), Թիբո Կուրտուան(Բելգիա, Ատլետիկո Մադրիդ), Դավիթ դե Խեա(Մանչեսթեր Յունայթեդ), Մանուել Նոյեր(Գերմանիա, Բավարիա): Ընդ որում քվերակությունների արդյունքների համաձայն առաջատար է Մանուել Նոյերը, ով հավաքել է քվեարկողների ձայների 63%-ը, երկրորդը Թիբո Կուրտուան է 18%-ով, երորդը` Պետր Չեխը 12%-ով և եզրափակում է դե Խեան 7%-ով: Չնայած դրան ամենաքիչը գոլ բաց է թողել Թիբո Կուրտուան ընդամենը 25 գոլ, իսկ ամենաշատը` Պետր Չեխը 52 գոլ:

Հավակնոտ պաշտպանների թվում ընդգրկվել են Դավիդ Ալաբա (Ավստրիա, Բավարիա), Ջիորջիո Կելինի (Իտալիա, Յուվենթուս), Դանտե (Բրազիլիա, Բավարիա),Մաթս Հումմելս(Գերմանիա, Բորուսիա),Բրանիսլավ Իվանովիչ(Սերբիա, Չելսի), Ֆիլիպ Լամ (Գերմանիա, Բավարիա), Ստեֆան Լիխշտայներ (Շվեցարիա, Յուվենթուս),Ֆիլիպ Լուիս (Բրազիլիա, Ատլետիկո Մադրիդ),Վինսենտ Կոմպանի (Բելգիա, Մանչեսթեր Սիթի),Ժերար Պիկե(Իսպանիա, Բարսելոնա),Սերխիո Ռամոս (Իսպանիա, Ռեալ Մադրիդ),Տիագո Սիլվա(Բրազիլիա, ՊՍԺ): Ընդ որում ամենաշատ ձայն հավաքած պաշտպաններն են Ֆիլիպ Լամը 77%, Տիագո Սիլվան` 63%, Դավիդ Ալաբան 63%:
Կիսապաշտպանների թվում ընդգրկվել են Գարեթ Բեյլ (Ուելս, Ռեալ Մադրիդ),Իլկայ Գյունդողան(Գերմանիա, Բորուսիա),Իսկո (Իսպանիա, Ռեալ Մադրիդ),Փոլ Պոգբա (Ֆրանսիա, Յուվենթուս),Մեսութ Օզիլ (Գերմանիա, Արսենալ),Նեմանիա Մատիչ(Սերբիա, Բենֆիկա),Բլեզ Մատուիդի(Ֆրանսիա, ՊՍԺ),Մարկո Ռոյս(Գերմանիա, Բորուսիա),Ֆրանկ Ռիբերի(Ֆրանսիա, Բավարիա),Արյեն Ռոբեն (Հոլանդիա, Բավարիա),Բաստիան Շվայնշտայգեր (Գերմանիա, Բավարիա),Յայա Տուրե (Կոտդիվուար, Մանչեսթեր Սիթի): Ընդ որում ամենաշատ ձայն հավաքած կիսապաշտպաններն են Ֆրանկ Ռիբերին 68%, Մեսութ Օզիլ 66%, Գարեթ Բեյլ 50%, Մարկո Ռոյս 42%:

Հավակնորդ հարձակվողների ցուցակում ընդգրկվել են Սերխիո Ագուերո(Արգենտինա, Մանչեսթեր Սիթի), Էդիսոն Կավանի(Ուրուգվայ, ՊՍԺ), Դիեգո Կոստա(Ատլետիկո Մադրիդ),Ռադամել Ֆալկաո(Կոլումբիա, Մոնակո), Զլատան Իբրահիմովիչ(Շվեդիա, ՊՍԺ),Ռոբերտ Լևանդովսկի(Լեհաստան, Բորուսիա), Մարիո Մանջուկիչ(Խորվաթիա, Բավարիա),Ջեքսոն Մարտինես(Կոլումբիա, Պորտո), Լեոնել Մեսսի(Արգենտինա, Բարսելոնա),Թոմաս Մյուլլեր(Գերմանիա, Բավարիա), Քրիշտիանու Ռոնալդու(Պորտուգալիա, Ռեալ Մադրիդ), Ռոբին Վան Պերսի(Հոլանդիա, Մանչեսթեր Յունայթեդ): Հարձակվողներից ամենաշատ ձայն հավաքել են Քրիշտիանու Ռոնալդուն` 73%, Իբրահիմովիչը 47%, իսկ Մեսսին 34%: