Դորտմունդի Բորուսիան պարտություն կրեց Բունդեսլիգայի հերթական տուրում և մեծացրեց միավորների քանակը, որոնցով հետ է մնում առաջատարներից` Մյունխենի Բավարիայից և Լեվերկուզենի Բայերից, բացի դա նաև նոր կորուստներ ունեցավ:

Բավարիայից Բորուսիան հետ է մնում արդեն տաս միավորով, իսկ Բայերից վեց միավորով: Սա նշանակում է, որ Բորուսիան իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի գավաթային խաղերի վրա: Նրանք հաջողությամբ դուրս են եկել Գերմանիայի գավաթի խաղարկության հաջորդ փուլ, ինչը նշանակում է, որ դեկտեմբերի հաջորդ կարևոր խաղը Մարսելի դեմ է լինելու: Պետք է հաղթանակ տանել, որպեսզի ապահովել տեղը փլեյ-օֆֆ փուլում: Այժմ կարևոր է հոգեբանորեն լավ պատրաստվել, քանի որ Բայերի հետ խաղի ժամանակ վնասվածքներ են ստացել Լևանդովսկին, Նուրի Շահինը և Սվեն Բենդերը, իսկ Սոկարտիս Պապաստատոպուլոսը կարմիր քարտ ստացավ և չի կարողանա մասնակցել առաջնության հաջորդ խաղին: Այս մասին գրում է Soccer.ru-ն: 

Սամի Հյուպիայի ֆուտբոլիստները կարողացել էին հաջողությամբ փակել գոտիները, հաշիվը թույլ էր տալիս պահպանել կոմպակտությունը, իսկ Բորուսիան բացի չորս պաշտպաններից և Գյունդոգանից, առաջին րոպեներից խաղադաշտում չէր Մարկո Ռոյսը, որը կարևոր ստեղծարար ֆուտբոլիստ է: Առանց Ռոյսի խաղի միակ կազմակերպիչ մնացել էր Մխիթարյանը և Հենրիխին վերցրել էին շղթայի մեջ, իսկ Օբամեյանգը և Բլաշիկովսկին ավելի շատ կատարող, քան ստեղծարար ֆուտբոլիստներ են: Միակ հույսը մնում էր Նուրի Շահինը, սակայն նա առջևի գծում լավ խաղ չցուցաբերեց, իսկ խաղի վերջում անհաջող կերպով ընկավ և ստացավ վնասվածք: Իսկ մինչև այդ վնասվածք էր ստացել նաև Սվեն Բենդերը և եթե այս վնասվածքները լուրջ լինեն, ապա աղետային իրավիճակը կընդգրկի նաև կենտրոնը, քանի որ Գյունդոգանը բուժվում է վաղուց:

Բայերը հիանալի խաղ ցույց տվեց պաշտպանությունում, 100 տոկոսանոց գոլային պահեր չեղան Լենոյի դարպասի մոտ: Զարմանալ կարելի է, թե ինչպես Բայերի ֆուտբոլիստները կարողացան տանը Մանչեսթեր Յունայթեդից պարտություն կրել 0:5 հաշվով: