Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հարցազրույց է տվել Газета.ru-ի թղթակցին, որտեղ պատմել է ընտանիքի մասին լեգենդների, «Այաքսում» և «Կուբանում» անցկացրած ժամանակի, ինչպես նաև այն մասին, թե ինչու են իրեն երբեմն մեղադրում չափից դուրս անհատական խաղի համար: Ներկայացնում ենք  հարցազրույցի  առաջին հատվածը:

-Արազ առաջին հարցը Ձեզ կտանի, հեռավոր և ցավոք ծանր անցյալ: Կարդացել եմ, որ Ձեր նախապապը վերապրել է Օսմանյան կայսրությունում կազմակերպված Հայոց ցեղասպանությունը և որպեսզի ծպտյալ մնա երբեք չի խոսել հայերենով: Սակայն մայրենի լեզուն չմոռանալու համար խոսել է ինքն իրեն, լեգենդները չե՞ն ստում:
-Ոչ չեն ստում: Սակայն այդ պատմությունը չպետք է հրապարակվեր: Այն պատմել է հայրս ընտանեկան մեծ խնջույքի ժամանակ Հայաստանում: Սակայն արդյունքում ներկաներից մեկը ընտանիքի մասին լեգենդը տեղադրել է ֆեյսբուքում: Այդ պատճառով չեմ սիրում պատմել նման բաների մասին:

- Թուրքական կառավարությունից փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ էր ապացուցել հայկական ծագումը: Ձեր նախապապը չի ունեցել, սակայն նա կարողացել է ժամանակի ընթացքում պահպանել լեզվի գիտելիքները և երբ եկել է ժամը կարողացել է մաքուր հայերենով արտասանել մի քանի բառ: Իսկ Դուք կարո՞ղ եք հայրենակիցներին ուրախացնել թեկուզև մեկ նախադասությամբ:
- Ի՞նչ եք ցանկանում լսել:

- (Արատասանում եմ իմաստուն մի միտք, որպեսզի հասկանամ ինչքան է խորացել հայրենի լեզվի ուսումնասիրության մեջ)
- Օ, ոչ, դեռևս իմ գիտելիքները այդքան էլ լավ չեն, Դուք շատ բան եք ինձանից պահանջում (ժպտում է):

-Հայկական ծագմամբ Ռուսաստանում հայտնի սպորտային մեկնաբաններ բոլորը միաբերան հարցնում են, թե երբ է Արազը մայրենի լեզուն սովորելու:
- Մի ժամանակ սովորում էի հայերեն, սակայն դա մինչև Ռուսաստան գալն էր: Հասկանում եք այդ գործում կարևոր է գործնականը: Շատ դժվար է առանց շփվելու տիրապետել լեզվին: Այդ պատճառով այժմ կենտրոնացել եմ ռուսերենի վրա, բացի դա այստեղ հայերը ռուսերեն են խոսում:

- Ճիշտ է, որ Դուք երեք լեզվով կարողանում եք խոսել:
- Ոչ դրանց թիվը շատ է: Դրանք են հոլանդերենը, անգլերենը, թուրքերենը, գերմաներենը: Այս առումով ես լավ հիշողություն ունեմ: Հնարավոր է նախապապուս գեներն են ազդել(ժպտում է): Բացի դա կարողանում եմ լավ հասկանալ ռուսերեն, սակայն հարցազրույց չեմ տալիս թյուրիմացություններից խուսափելու համար: 

- Միշտ հեշտությամբ ե՞ք սովորել օտար լեզուներ:

- Գոյություն ունի այսպիսի հիպոթեզ, որ երբ երեխան մեծանում է երկլեզու ընտանիքում, ապա այնուհետև նա հեշտությամբ է կարողանում այլ լեզուներ սովորել: Ինչ վերաբերվում է հոլանդերենին, ապա հեշտ է ստացվել, քանի որ ես Նիդերլանդներ տեղափոխվել եմ դեռ մանուկ հասակում:

- Ձեր ընտանիքը մարզակա՞ն է:
- Կարելի է նաև այդպես ասել: Հայրս նույնպես ֆուտբոլ է խաղացել, իհարկե սիրողական մակարդակով:

- Այդ դեպքում մանկուց առաջին հիշողությունները գուցե կապված ե՞ն ֆուտբոլի գնդակի հետ:
-Դուք իրավացի եք, մանկուց սիրել եմ գնդակով խաղալ: Անգամ կա նկար, որտեղ ես մեկ ու կես տարեկան հասակում լուսանկարվել եմ գնդակի հետ: