Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում  դեկտեմբերի 14-ին կկայանա «Հոֆենհայմ»-«Բորուսիա» հանդիպումը: Ըստ դորտմունդյան ակումբի թվիթերյան էջի, հանդիպմանը մեկնարկից կմասնակցի նաև Հենրիխ Մխիթարյանը:  Մինչ խաղն անդրադարձ կատարենք Բորուսիայի վերջին խաղերին:

Նշենք, որ Բորուսիան արդեն 10 միավորով է զիջում առաջաար Բավարիային և կարծես թե  զրկվել է չեմպիոն դառնալու հնարավորությունից,  իսկ  առաջնության վերջին չորս հադիպումներից երեքում պարտություն ենբ կրել:

«Բորուսիան» չորեքշաբթի օրը ՉԼ-ի վերջին տուրի շրջանակներում ծանր հանդիպում անցկացրեց Մարսելի Օլիմպիկի հետ և դժվարին խաղում հաղթանակ տոնելով` ապահովեց փլեյ-օֆֆ-ի ուղեգիր:

Իսկ Հոֆենհայմն աչքի է  ընկնում անկայուն պաշտպանությամբ և պետք է  նշել, որ այս թիմի մասնակցությամբ խաղերում գրանցվում են ամենաշատ գոլերը: Սակայն պետք է  հաշվի առնել նաև, որ  ՉԼ-ի ծանր խաղից հետո, Բորուսիայի ֆուտբոլիստները քիչ ժամանակ են ունեցել ուժերը վերականգնելու համար: