Sportbox.ru-ն ամփոփել է անցնող տարվա Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի արդյունքները և ներկայացրել ԱՊՀ-ից լավագույն լեգիոներներին:

Կայքը անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի երկու ֆուտբոլիստներին՝ Արազ Օզբիլիսին և Յուրա Մովսիսյանին:

Մասնավորապես Օզբիլիս մասին նշված է հետևյալը.«Օզբիլիսին կարելի է համարել 2012/13 թվականների խաղաշրջանի ամենավառ ֆուտբոլիստը: Հայաստանի հավաքականի հիանալի տեխնիկա, հարվածներ, տուգանայինների վարպետ կատարումները գրավեցին «Սպարտակի» ղեկավարության ուշադրությունը, որը չափսոսեց նորեկի համար վեց միլիոն եվրո: Բավական շուտ Օզբիլիսը կարողացավ հիմնական կազմից դուրս թողնել Էյդեն Մաքգիդիին և դարձավ Վալերի Կարպինի ակումբի անբաժանելի մասը»:

«Յուրա Մովսիսյանը խաղաշրջանի լավագույն լեգիոներն է: «Կրասնոդարից» «Մոսկվա» տեղափոխվելուց հետո միանգամից աչքի ընկավ հեթ-տրիկով: Անցած առաջնության վերջում Մովսիսյանը չէր կարողանում շատ գոլեր խփել, սակայն նոր շրջանում կարողացավ դառնալ կարմիր-սպիտակների հիմնական հարձակվողը: Հարձակվողը կարողացավ շատ շուտ սկսեց լավ համագործակցել միջին գծի հետ և ներկայիս «Սպարտակի» համար օպտիմալ հարձակվող է: Մովսիսյանը շատ կայուն ֆուտբոլիստ է: Թե «Կրասնոդարում», թե «Սպարտակում» նա գտնվում է լավագույն ռմբարկունների առաջատարների ցանկում: Մեծ մասամբ Մովսիսյանի խաղից է կախված, թե կարմիր-սպիտակները ինչ տեղ կգրավեն վերջնական աղյուսակում»,- նշում է կայքը: