Սամբոյի միջազգային ֆեդերացիան ամփոփել է 2013 թվականի աշխարհի գավաթի արդյունքները: Հաշվի են առվում մրցաշարի չորս փուլերը Ուրալսկում (Ղազախստան), Մոսկվայում, Կարակասում (Վենեսուելա) և Կասաբլանկայում (Մարոկկո): Մրցաշարի այս երկու փուլում (Ուրալսկում և Մոսկվայում) Արսեն Խանջյանը հաղթել է իր բոլոր մրցակիցներին 90 կգ քաշային կարգում, ինչն էլ նրան հաղթանակ է բերել ընդհանուր հաշվարկում: Այս մասին հայտնում է Комсомольская Правда-ն:

«Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանը Խանջյանի համար գերհաջող է ստացվել: Բացի աշխարհի գավաթի ժամանակ հաղթանակները Արսենը այս տարի դարձել է աշխարհի չեմպիոն: Տարվա գլխավոր մրցաշարը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում նոյեմբերին: Սոչիի բնակիչը մեդալը ստացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքերից»,- այս մասին հայտնել են Կուբանի սպորտի նախարարության մամլո ծառայությունից: