«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը որոշում է ընդունել մնալ ակումբում: Վերջին ժամանակները մադրիդցիների ավագը իր տեղը հիմնական կազմում զիջել էր Դիեգո Լոպեսին և այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել միայն Իսպանիայի գավաթի խաղարկության և Չեմպիոնների Լիգայի ժամանակ:
«Այժմ ես որոշել եմ մնալ «Ռեալում»: Ես ցանկանում եմ վերցնել Չեմպիոնների Լիգայի 10-րդ գավաթը, նվաճել գավաթներ, հաղթել առաջնություններ: Իմ շուրջը տարբեր շշուկներ են առաջանում և դա նորմալ է: Ես «Ռեալի» խաղացող եմ, ես միշտ եղել եմ այդպիսին և ցանկանում եմ մնալ ակումբում»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
«Այդքան էլ հեշտ չէ մնալ «Ռեալում» այդքան երկար ժամկետով: Պետք է ապացուցել քո ուժը տարուց տարի: Ես երջանիկ եմ, որ շարունակում եմ մնալ ակումբում: Ռեալը իմ ներկան է և ես ուրախ եմ Ռեալում մնալ դեռևս վեցից յոթ տարի»,- նշել է Ռեալի դարպասապահը: