Մոսկվայի Դինամոյի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մտադիր է մինչև իր պայմանագրի ավարտը մնալ Մոսկվայի ակումբում:

Տվյալ պահին ֆուտբոլիստն իր ընտանիքի հետ գտնվում է հանգստի մեջ: Բերեզովսկու` վարձակալության պայմաններով «Ուրալ» տեղափոխման մասին մամուլում տարածված լուրերը հերքել է ֆուտբոլիստի եղբայր Ալեքսանդրը` դրանք ենթադրություններ անվանելով:

39 ամյա դարպասապահի պայմանագիրը Մոսկվայի «Դինամոյի» հետ ավարտվում է 2014 թվականի հունիսի 30-ին: Այս մասին հաղորդում է Спорт Экспресс-ը: