Հայաստանի հավաքականի հաջողությունները և անհաջողությունները իրենց վրա են գրավել երկրպագուների ամբողջ ուշադրությունը և երկրորդ պլանում են թողնում ներքին առաջնությունում իրավիճակը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն Լիգայի մակարդակը անխոս շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա, սակայն պետք է հարց տալ հնարավոր է արդյոք ուժող առաջնություն ստեղծել ութ ակումբով այնպիսի երկրում, որտեղ ֆուտբոլը ամենահայտնի մարզաձևերից մեկն է:

Հայաստանի ֆուտբոլը փորձել է վերլուծել Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականը և, պատասխանելով վերոնշյալ հարցին, նշում է, որ ակումբների քանակի հետ ուղղակիորեն կապված է ֆուտբոլի որակը, քանի որ քիչ թվով ակումբների պայմաններում մրցակցությունը քիչ է, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ զարգացումը դանդաղ է ընթանում: Օրինակ Իսլանդիայում բնակվում է շուրջ 350.000 մարդ, սակայն այդ երկրի միայն Բարձրագույն Լիգայում հաշվում է 12 ակումբ: Բահրեյնի թագավորությունում ապրում է ավելի քան մեկ մլն մարդ, սակայն Բարձրագույն Լիգայում կա 10 ակումբ:
«Արդյոք զարգանում է ֆուտբոլը Հայաստանում» հարցին պատասխանը ստանալու համար պետք է ուշադրություն դարձնել Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջին երկու շրջաններին: Վերլուծյան համար որպես օրինակ պարբերականը վերցրել է առաջնություն երեք առաջատար ակումբի, իսկ որպես վերլուծության չափանիշներ ակումբների կազմը, մենեջմենթը ընդհանուր առմամբ:

Արարատ

 Հայաստանի նորագույն պատմության մեջ «Արարատը» իր զարգացման գագաթնակետին հասավ 2007-2008 մրցաշրջանում, երբ ակումբը տոն էր հաղորդում առաջնությունում և փորձեց ուժերը եվրոպական ասպարեզում: Սակայն սկանդալային «Ոսկե խաղից» հետո չեմպիոն դարձավ «Փյունիկը», իսկ երևանյան լեգենդը ստիպված էր երկար ժամանակ տառապել ակումբի տերերի «վիրավորական քաղաքականությունից»: Տվյալ քաղաքականությունը տևեց շուրջ 4 տարի և միայն ընթացիկ մրցաշրջանի սկզբում ակումբը կարողացավ վերադարձնել իր դեմքը:
Չորս տարվա ընթացքում ակումբը դեռևս չունի ամբողջությամբ պատրաստ մարզչական բազա, ակումբում չկան այնպիսի աստղեր, ինչպիսին է Մարկո Պիզելին, սակայն ակումբում հայտնվել է ուժեղ մարզիչ, երկու լեգիոներ և երկու փորձառու տեղի խաղացող, որը բավարար էր անցնել ակումբների, որոնք ունեն թանկարժեք մարզչական դաշտեր, մարզադաշտեր, թանկարժեք լեգիոներներ: Աբրահամ Խաշմանանի ղեկավարության ներքո դարպասապահ Ստեփան Ղազարյանը դարձա առաջնության լավագույն դարպասապահ: Լավ խաղ են ցույց տալիս նաև պաշտպանական գիծը ի դեմ Միլոշ Ստամենկովիչի և Նորայր Գրիգորյանի: Գևորգ Նռանյանը և մեկ այլ սերբ լեգիոներ Ալեքսանդր Ռակիչի հետ խփել են թիմի 20 գնբդակից 15-ը:

Շիրակ

 2010 թվականին «Շիրակը» սկսեց իր նոր պատմությունը նոր սեփականտիրոջ Արման Սահակյանի ղեկավարությամբ: Այդ պահը ակումբը սկսեց շեշտը դնել լեգիոներների և տեղի փորձառու ֆուտբոլիստների վրա: Չնայած որ ամռանը ակումբը լքեց Լևոն Փալչաջյանը, սակայն ակումբում կային այլ ֆուտբոլիստներ, որոնք կարողացան փոխարինել նրան: 14 տուրի ընթացքում Դամ Դիոփի և Սերժ Դեբլեի հարձակողական զույգը վախ է առաջացնում մրցակցի պաշտպանների մոտ: Գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ով կարողացավ արդյունք ցույց տալ անցյալ տարի, ընթացիկ խաղաշրջանում չի կարողանում վերադարձնել ակումբի արդյունավետությունը: Թարմ մարզչական մտահաղացումների բացակայությունը ակումբին թույլ չի տալիս տեսարժան ֆուտբոլ ցույց տալ, սակայն լեգիոներների հաշվին նա շարունակում է մնալ առաջնության երկրորդ հորիզոնականում: 

Գանձասար

 Ինչպես Արարատի դեպքում կապանյան ակումբում էլ ևս լեգիոներները մի քանիսն են ի դեմ Գորան Օբրադովիչի և Դույան Վուկոմանովիչի: Տվյալ ֆուտբոլիստները չեն գերազանցում տեղի ֆուտբոլիստներին այնպես, ինչպես Սերժ Դեբլեն «Շիրակում», սակայն պահպանում են մրցակցությունը ակումբում: Ակումբի առաջատարը մինչև այսօր շարունակում է մնալ Արտակ Դաշյանը, ով լքել է «Գանձասարը»: Ակումբին տոն են հաղորդում նաև Նարեկ Բեգլարյանը, Ալեն Համբարձումյանը, Սամվել Մելքոնյանը և Արարատ Առաքելյանը: Կապանյան ակումբը 14 տուրի ընթացքում ամենագեղեցիկ գոլերի հեղինակն է դարձել: «Գանձասարի» ֆուտբոլիստները կարողանում են լավ փոխանցումներ կատարել, նաև հարվածներ կատարել մրցակցի դարպասներին, սակայն տակտիկայում և ռազմավարության պակասը թույլ չի տալիս խաղացողներին լիարժեք կերպով զարգանալ: Այդ պատճառով պատահական չէ, որ Արտակ Դաշյանը լքում է «Գանձասարը» Բահրեյն տեղափոխվելու համար: Ավելի զարմանալին այն է, որ ակումբի ղեկավարը Վլադիկ Առաքելյանը չի ցանկանում ընդունել իր սխալները և չի ցանկանում պրոֆեսիոնալ միջավայր ստեղծել ակումբում: 

Արդյունքում

Եզրափակելով վերլուծությունը պարբերականը նշում է, որ տվյալ պահին ֆուտբոլի զարգացման համար ամենակարևոր գործոնը ակումբների թվի ավելացումն է և փորձառու մարզիչների ներգրավումը: Կարելի է վարձակալել օտար դաշտեր, սակայն խաղալ ֆուտբոլային հանճարի ղեկավարության ներքո, այլ ոչ խաղալ սեփական, սակայն դատարկ խաղադաշտում, հիմար մարզիչի ղեկավարության ներքո: