Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին գտնում է, որ իր ակումբը հաջողությամբ է ավարտել Ռուսաստանի առաջնության ընթացիկ խաղաշրջանի առաջին հատվածը: Սպիտակ-կապույտները աղյուսակում զբաղեցնում են չորորդ տեղը` առաջատարներից հետ մնալով հինգ միավորով:

«Մրցաշրջանի ընթացքում մեզ մոտ մեծ փոփոխություններ տեղի ունեցան կազմում: Այն չէր կարող առանց ցավի անցնել և հնարավոր է, որ այս պատճառով մենք որոշ միավորներ կորցրեցինք: Սակայն մեզ հաջողվեց պահպանել արժանի դիրք մրցաշարային աղյուսակում` չորորդ տեղը միանգամայն կարելի է մեր ակտիվում գրանցել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Спорт день за днём»-ը: