Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է իր կնոջը ծննդյան առթիվ:

Յուրա Մովսիսյանը մասնավորապես նշել է.«Ես ցանկանում եմ շնորհավորել իմ գեղեցիկ կնոջ ծննդյան օրը: Դու ամենահիանալի կինն ես եղել աշխարհում ինձ համար: Դու միշտ եղել ես իմ կողքին և լավ, և վատ պահերին: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ է տվել աշխարհի ամենալավ ընկերոջը: Ես քեզ ցանկանում եմ երջանկություն և առողջություն: Ես քեզ շատ եմ սիրում»: