Հունվարի 5: Լեոնել Մեսսին ստացավ իր չորորդ ոսկե գնդակը

Տարվա սկիզբը արգենտինացուն դարձրեց պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստ: Մեսսիին հաջողվեց հաղթել չորս ոսկե գնդակ չորս խաղաշրջանի ընթացքում: Մինչև անցած հունվար ռեկորդային էր երեք մրցանակը, որոնք նվաճվել էին Կրոյֆի, Պլատինիի և Վան Բաստենի կողմից:

Հունվարի 19-փետրվարի 10: Աֆրիկայի գավաթը

Ոսկե սերունդը ի դեմս Դրոգբայի, Ժերվինյոյի և Յայա Տուրեի այդպես էլ չկարողացավ նվաճել ամենակարևոր մայրցամաքային մրցանակը: Կոդիվուրացիները մեկ քառորդ եզրափակիչում պարտություն կրեցին մրցաշարի ապագա հաղթող Նիգերիայի հավաքականին:
Անցած մրցաշրջանի հետաքրքրաշարժ պահերից էր նաև Կոնգոյի հավաքականի դարպասապահ Մուտեբա Կադիաբիի ներկայացումը:

Մայիսի 8. Ֆերգյուսոնի ժամանակաշրջանի ավարտ

27 մրցաշրջան, 13 հաղթանակ Անգլիայի Պրեմիեր Լիգայում, երկու հաղթանակ Չեմպիոնների լիգայում, Անգլիայի 10 սուպերգավաթ և ևս 13 մրցանակ ավելի փոքր նշանակությամբ, այս ամենը սըր Ալեքս Ֆերգյուսոնի ձեռքբերումներն են Մանչեսթեր Յունայթեդի հետ: Պարզ է, թե ինչու էր մայիսյան օրով Օլդ Տրաֆորդում հավաքված շատ երկրպագուներ արտասվում՝ հրաժեշտ տալով մեծն վարպետին:

Հունիսի 15-30: Կոնֆեդերացիայի գավաթ

Աշխարհի առաջնության գլխավոր փորձը հիանալի կերպով անցավ: Մրցաշարը աչքի ընկավ ինչպես էքսոտիկ պահերով, ինչպիսին էր Թայիտիի հավաքականը, այնպես էլ գերակումբների բախումով, ինչպիսին էր Իտալիա-Իսպանիա խաղը: Եզրափակիչում իրար հետ հանդիպեցին Իսպանիայի և Բրազիլիայի հավաքականները, որտեղ բրազիլացիները Նեյմարի գլխավորությամբ իրական դիմադրության չհանդիպեցին իսպանացիների կողմից:

Օգոստոսի 30: Սուպերգավաթի խաղարկություն

Այս տարվա սուպերգավաթը երկրպագուները երկար ժամանակ չեն մոռանա: Խոսեպ Գվարդիոլայի և Ժոզե Մոուրինյոյի հակամարտությունը իսկապես հիանալի ստացվեց:«Կապույտները» երկու անգամ հաշվի մեջ առաջ անցան, սակայն ռեկորդակիրը երկու անգամ էլ կարողացավ հավասարեցնել հաշիվը: Երկրորդ գնդակը Պետր Չեխի դարպասներում հայտնվեց 121-րդ րոպեին:
Տասնմեկմետրանող հարվածաշարում տեղի տվեց «Չելսիի» հարձակվող Ռոմելա Լուկակուի նյարդերը և Մյունխենի «Բավարիան» հաղթանակի հասավ:

Հունիս-սեպտեմբեր: խելահեղ տրանսֆերային պատուհան

Այս ամառ Եվրոպան կարծես խելակորույս եղավ: Այսպիսի բարձրագոչ տրանսֆերները աշխարհամասում չէր արձանագրվել երկար ժամանակվա ընթացքում, հնարավոր է նաև երբեք: «Բարսան» ստորագրեց պայմանագիր Նեյմարի հետ: «Ռեալը» հրաժեշտ տվեց Օզիլին, սակայն ձեռք բերեց Գարեթ Բեյլին և Իսկոյին: Օզիլը տեղափոխվեց «Էմիրեյթս», ֆրանսիացի գրանդներ իսկական մրցավազք սկսեցին և արդյունքում Ֆրանսիա բերեցին այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ֆալկաոն և Կավանին: «Բորուսիան» հրաժեշտ տվեց Գյոտցեին, սակայն ձեռք բերեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին և Հենրիխ Մխիթարյանին: «Տոտենհեմը» Բեյլին վաճառելոս ստացավ շուրջ 100 մլն եվրո, որը օգտագործեց նոր թիմ հավաքելու համար:

Հոկտեմբերի 15: Ռուսաստան դուրս եկավ աշխարհի առաջնություն

10 տարվա ընդմիջումից հետո Ֆաբիո Կապպելոյի ջանքերի շնորհիվ Ռուսաստանի հավաքականը կարողացավ հայտնվել 32 ընտրյալների թվում:

Նոյեմբերի 15-19: Ուկրաինական հեքիաթի ավարտը

Ուկրաինայի հավաքականը հիանալի խաղաշրջան անցկացրեց տաս խաղ անցկացնելով առանց բաց թողած գնդակի, սակայն այդպես էլ չկարողացավ հայտնվել մունդիալում: Ուկրաինացիների բախտը չբերեց անցումային խաղերի վիճակահանության ժամանակ, նրան բաժին հասավ Ֆրանսիայի հավաքականը: Սակայն ուկրաինացիները կարոցան լուրջ դիմադրություն ցույց տալ և առաջին խաղում Ուկրաինայում պարտության մատնեց Ֆրանսիային 2:0 հաշվով: Սակայն արդյունքում ֆրանսիայի հավաքականը մեկնեց աշխարհի առաջնությանը տանը 3:0 հաշվով հաղթանակ տանելուց հետո:

 

Նոյեմբեր-դեկտեմբեր: Զլատան Իբրահիմովիչ

Շվեդացի հանճարը կարիերայի իր լավագույն տարին անցկացրեց՝ պարբերաբար ուրախացնելով իր երկրպագուներին գեղեցիկ գոլերով:

 

Դեկտեմբերի 6: Ռուսաստանի բախտը կրկին բերում է

Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության համաձայն Ռուսաստանի հավաքականի մրցակիցներ դարձան Բելգիան, Ալժիրը և Հարավային Կորեան:

Դեկտեմբերի 21: Բավարիան ակումբների շրջանում աշխարհի չեմպիոն

Հայնկինս-Գվարդիոլա ռակիրովկան մեծ ազդեցություն չունեցավ «Բավարիայի» արդյունքների վրա: Մյունխենցիները շարունակում են պարտության մատնել բոլորին: Տարվա արդյունք եղավ բավարցիների համար աշխարհում ակումբների առաջնության ժամանակ: Եզրափակիչում գերմանացիները պարտության մատնեցին մարոկկոյական «Ռաջա Կասաբլանկա» ակումբին: