ՖԻՖԱ-ն պաշտոնապես հրապարակել է ազգային թիմերի գլխավոր մարզիչների և ավագների քվեարկության արդյունքները:

Ըստ այդմ՝ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն առաջին տեղում նշել է Քրիշտիանու Ռոնալդուի անունը, երկրորդ տեղում Ֆրանկ Ռիբերիի անունը, իսկ երրորդը՝ Անդրեա Պիրլոյինը:

Իսկ Հայաստանի հավաքականի ավագ և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին առաջին տեղում նշել է Լիոնել Մեսսիի, երկրորդում՝ Քրիշտիանու Ռոնալդուի, իսկ երրորդում՝ Ֆրանկ Ռիբերիի անունները:

Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում Կրիշտիանու Ռոնալդուն 27.99 % ձայնով զբաղեցրել է առաջին տեղը: