Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը goal.com-ի հետ զրույցում նշել է, որ պետք չէ իրեն համեմատել գերմանական ակումբի նախկին աստղ Մարիո Գյոտցեի հետ և խոստացել է արդարացնել բոլորի հույսերը արդեն սեզոնի երկրորդ կեսում:

24-ամյա ֆուտբոլիստը միացել է գերմանական ակումբին ռեկորդային 27.5 մլն եվրոյի դիմաց, որպեսզի լրացնի այն բացը, որը մնացել է Գյոտցեից հետո:

«Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի «Բորուսիան չզղջա իմ տրանսֆերի դիմաց այդքան գումար վճարելու համար», - նշել է նա:

Խոսելով այն համեմատությունների մասին, որոնք արվում են երկու ֆուտբոլիստների միջև, Մխիթարյանը նշել է. «Յուրաքանչյուր խաղացող տարբերվում է: Պետք չէ համեմատել մեզ»: