Բրազիլիայում բողոքի ցույցերը չեն դադարում։ Բազմամարդ ակցիաներ են տեղի ունեցել Սաո Պաուլոյում և Ռիո դե Ժաներեում։ Այստեղ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Հաղորդում է BBC-մ։

Հիշեցնենք՝ բրազիլիացիները բողոքում են իրենց երկրում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման դեմ, նրանք նշում են, որ միլիարդների հասնող ծախսերը երկրի ղեկավարությունը պետք է ներդնի կրթության և առողջապահության ոլորտում։ Իսկ Բրազիլիայի նախագահը հայտարարում է, որ այս ցույցերը ժողովրդավարության ցուցադրություն են՝ հավաստիացնելով, որ այնուամենայնիվ խաղերը կանցկացվեն և իրենք կապահովեն զբոսաշրջիկների անվտանգությունը։