Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Միրոսլավ Կլոզեն, գոլ խթելով Գանայի հետ խաղում, կրկնել է բրազիլիացի Ռոնալդոյի ռեկորդը: Գրում է BBC-ն: 

Երեկ Կլոզեն խփել է աշխարհի առաջնության ընթացքում իր 15-րդ գոլը և հավասարվել Ռոնալդոյի ցուցանիշին, ով մինչ այս առաջատարն էր խփած գոլերի քանակով: Գերմանիա-Գանա խաղն ավարտվել է հավսար հաշվով` 2-2: 36-ամյա Միրոսլավ Կլոզեն հավասարեցրել է հաշիվը 71-րդ րոպեին: