Լևոն Արոնյանը դեկտեմբերի 11-17-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կմասնակցի Համաշխարհային մտավոր խաղերին: Պայքարը երեք ձևաչափերով կընթանա` արագ, կայծակնային և բասկյան. դեկտեմբերի 11-12-ը (արագ), 13-15-ը (կայծակնային), 16-17-ը (բասկյան):

Արոնյանի մրցակիցներն են Գրիշչուկը, Նեպոմնյաշչին, Մամեդյարովը, Վաշիե-Լագրավը, Իվանչուկը, Դոմինգես Պերեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Գելֆանդը, Լեկոն, Բաքրոն, Վան Յուն, Վոյտաշեկը, Վան Հաոն, Հարիկրիշնան: