Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն անդրադարձել է իր թիմակից Լիոնել Մեսսիի հետ հարաբերություններին և նշել, որ վերջինս իր լավագույն ընկերն է: «Ինձ համար պատիվ է Մեսսիի, Սուարեսի և Պեդրոյի հետ խաղալը:

Լեոն իմ լավագույն ընկերն է թե՛ ակումբում, թե՛ խաղադաշտից դուրս»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը: Նշենք, որ Իսպանիայի առաջնությունում բրազիլացին մասնակցել է 20 խաղի, հեղինակել 17 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: