«Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հերքել է թիմի կիսապաշտպան Արտուրո Վիդալի հետ հնարավոր հակամարտության մասին լուրերը:

«Կա՛մ այդ բամբասանքները միտումնավոր են տարածվում, կա՛մ էլ ես բավարար հասկանալի չեմ արտահայտվում։ Վիդալը բորբոքում ուներ և անհատական էր մարզվում, ուստի՝ ես որոշեցի ռիսկի չդիմել։ Ինչ վերաբերում է Մորատային, ապա նա «Չեզենայի» դեմ խաղում գոլի հեղինակ դարձավ, սակայն ընդհանուր առմամբ նրա խաղն ինձ դուր չեկավ, ուստի՝ նա չհայտնվեց մեկնարկային կազմում,- նշել է նա: