Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բարսելոնան» «Կամպ Նու» մարզադաշտում հյուրընկալել էր Մյունխենի «Բավարիային»: Մյունխեցիները առանց Արիեն Ռոբենի և Ռիբերիի չկարողացան դիմակայել ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող կատալոնցիներին: Գուարդիոլայի սաները դիմացան միայն 77 րոպե…հենց այդ րոպեին Լեո Մեսսին առաջ մղեց իր թիմին, իսկ 80-րդ րոպեին փայլուն անցումով և հարվածով նա դարձավ դուբլի հեղինակ: Հանդիպման վերջակետը դրեց Նեյմարը: 3-0 և կարծես եզրափակիչ առաջին մասնակիցը կասկած չի հարուցում: