Կիսաեզրափակչի առաջին խաղում  Մեսսին իր թիմին ներշնչեց, որ պատասխան խաղում «Բավարիան»  տապալվելու է՝ թեպետ վերջինս հաղթեց 3։2 հաշվով։

«Մեսսին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է, ես համեմատում եմ նրան Պելեի հետ»,- ասել է Գվարդիոլան։ «Ես հույս ունեմ, որ «Բարսան» կտոնի Չեմպիոնների լիգայի եզրափակչում  իր հինգերորդ հաղթանակը։ 

Չնայած երեկ՝  Ալիանց Արենա մարզադաշտում Մեսսին աչքի չընկավ խփած գնդակներով (ի տարբերություն բրազիլացի հարձակվող Նեյմարի, ով դուբլի հեղինակ դարձավ), Գվարդիոլան գտնում է, որ «Բարսային» հենց նա եզրափակիչ դուրս բերեց՝ անցյալ շաբաթ՝ Կամպ Նոուում ցուցադրած իր գեղեցիկ խաղով, գրում է BBC Sport-ը։

«Նա վերադարձել է, նա այնտեղ է, որտեղ ես բախտ եմ ունելել՝ մարզելու նրան։ Նա միանշանակ վերադարձել է իր լավագույն մարզավիճակին»,- ասել է Գվարդիոլան, ով 2008-2012թթ․ Մեսիի հետ «Բարսելոնայի» կազմում 14 մրցանակ է նվաճել։