«Բարսելոնան», որը հայտնի է նաև որպես «Բարսա», պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, հանդես է գալիս Բարսելոն քաղաքում և մասնակցում է Իսպանիայի առաջնությանը (Լա Լիգա)։ Ներկայացնում է Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ համանուն Բարսելոնը, որը միաժամանակ Կատալոնիա ինքնավար մարզի կենտրոնն է։ 

Ակումբը հիմնադրվել է 1899 թվականի նոյեմբերի 29-ին՝ Հանս Գամպերի և 11 այլ մարզասերների կողմից։ Ֆուտբոլն այն ժամանակ դեռ մեծ մասամբ ծանոթ չէր աշխարհի այս հատվածին։ Գամպերը երբեք չէր կարող պատկերացնել, որ այս նախաձեռնությունն ի վերջո այսպիսի ահռելի զարգացում կունենա։

Ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հմտացել է յուրաքանչյուր ոլորտում, և այն արդեն շատ ավելին է, քան զուտ մարզական ակումբ` այսպիսով իրականացնելով ակումբի «ավելին, քան ակումբ» կարգախոսը։

Ակումբն ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար դարձել է ինքնության խորհրդանիշ, և ոչ միայն մարզական առումով, այլ նաև հասարակության, քաղաքականության և մշակույթի։ Ամենադժվարին ժամանակներում, «Բարսելոնը» մի չափօրինակ էր, որ ներկայացնում էր Կատալոնիան և Կատալոնիայի ժողովրդի ազատության տենչը սիմվոլիզմ, որ շարունակվում է մինչ օրս նույնացվել ակումբի և նրա անդամների արտահայտչամիջոցի հետ։

Իսպանիայի համատեքստում «կապտանռնագույնները» դիտվում են որպես բաց և ժողովրդավարական ակումբ։ Ամբողջ աշխարհում «Բարսելոնան», հատկապես Unicef-ի երեխաների հովանավորության համաձայնագրի միջոցով, նույնացվում է հոգատարության հետ։

Թիմի գլխավոր մարզիչը Լուիս Էնրիկեն է, մարզադաշտը՝ Կամպ Նոուն։

«Բարսելոնա» - «Ռեալ»  հակամարտությունն սկսել է ի հայտ գալ 20-րդ դարի կեսերին, այն ժամանակ , երբ Իսպանիայում իշխանության եկավ Գեներալ Ֆրանկոն։ Հանդիսանալով թագավորական ակումբի մեծ երկրպագուն՝ նա ջանք չէր խնայում, որպեսզի ամեն տարի ապահովի «Ռեալի» գերակայությունը «Բարսայի» նկատմամբ։ Պայմանավարված նրանով, որ նույն այդ ժամանակ կատալոնացիները ավելի ուժգին էին սկսել իրենց պայքարը ինքնուրույնության համար, այս պայքարում «Բարսան» մի տեսակ վերածվել էր այդ նույն պայքարի դրոշակակրի, իսկ հենց այս հակամարտությունը, երկու կողմերի ՝ իսպանացիների և կատալոնացիների համար, լավագույն առիթն էր մեկի համար մյուսին ցույց տալու սեփական արժանիքները ու պատվախնդրությունը։

Հետագայում հակամարտության բնույթը փոքր–ինչ փոխվեց, ու դա տեղի ունեցավ մասնավորապես այն պահից, երբ Ֆրանկոն զրկվեց իշխանությունից Իսպանիայում, և այնտեղ վերականգնվեց թագավորական իշխանությունը։ Սակայն հակամարտության էությունը դա մեծ մասամբ չփոխեց, քանզի ապահովված է կատալոնացիների պատվախնդրական քայլերով, որոնցով նրանք արդեն ցանկանում էին հետ բերել այն բոլոր կորսված տիտղոսները, որոնք, ըստ իրենց, Ֆրանկոյի թեթևամիտ քայլերի հետևանքով դարձել էին «Ճերմակների» սեփականությունը։

Արդեն վերջին տասնամյակներում հակամարտության էությանը գալիս էր ապահովելու երկրպագումների ընդվզումներն ու դրանց շուրջ գոյացող կրքերը թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից։ Այս ամենը ավելի էր թեժանում խաղադաշտում և դրանից դուրս, ու նման իրադարձությունների ջրաղացի վրա ջուր էր լցնում հատկապես այնպիսի քայլը, ինչպիսին էր Լուիշ Ֆիգուի տեղափոխությունը «Բարսայից» «Ռեալ»։

Այդ ամենից զատ արդեն 50 տարուց ավելի է, ինչ այս ֆուտբոլային հակամարտությունը, կամ ինչպես ասում են Սուպեր Կլասսիկոն, մնում է ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում՝ որպես ֆուտբոլային աշխարհի ամենաթեժ հակամարտություն, որի նմանը գոյություն չունի, ու հավանաբար գոյություն չի ունենա։

«Բարսայի» անվան հետ է կապվում նաև մեկ այլ՝ Կատալոնյան դերբի արտահայտությունը։ Վերջինիս յուրահատկությունն այն է, որ երկու քաղաքային՝ Բարսելոնյան ակումբներ՝ «Բարսելոնան» և «Էսպանյոլը» մրցում են միմյանց հետ՝ չհեռանալով քաղաքի սահմաններից։ Սակայն այս հակամարտության էությունը միայն դա չէ, որ պայմանավորում է։ Կատալոնյան ակումբ, որը կոչվի Իսպանիա, իսկ այսպես է բառացիորեն թարգմանվում «Էսպանյոլը», չլսված հանդգնություն է։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կատալոնիան երկար ժամանակ գոյություն է ունեցել, որպես անկած թագավորություն և որի քաղաքական հակառակորդը Պիրենեյան թերակղզում եղել է Կաստիլիան Մադրիդ կենտրոնով բացատրում է ամեն ինչ։

Կարելի է ասել, որ նույն քաղաքում երկար տարիների ու անգամ դարերի ընդմիջումից հետո նրանք իրենց հակամարտությունը փորձում են լուծել խոտոծածկի վրա։ Էսպանյոլի հետ այս հակամարտության բնորոշիչներից է նաև այն, որ վերջինս ստեղծվել է, որպես հակադրություն Բարսելոնին, բացի այդ այս ակումբի հիմնադիրը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնի իսպանացի ազգաբնակչությունն էր։