«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1897 թվականի նոյեմբերի 1-ին։ Այն կարճ անվանում են «Յուվե»։ Հաճախ կոչում են նաև «բիանկոների» («սև-սպիտակներ»), «La Vecchia Signora» («Ծեր Սինյորա»), «la Fidanzata d’Italia» («Իտալիայի հարսնացու»)։ «Յուվենտուսը» ներկայացնում է Թուրին քաղաքը, այն գտնվում է Իտալիայի հյուսիսի Պիեմոնտ շրջանում։ Գլխավոր մարզիչը Մասսիմիլիանո Ալլեգրին է։ 

Ակումբը հիմնադրել են մի խումբ թուրինցի ուսանողներ, ովքեր էլ նրան տվել են լատիներեն «Յուվենտուս» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «երիտասարդություն»։

Թիմի առաջին նախագահն է եղել Եվգենիո Կանֆարին։ 1923 թվականին ակումբը գնել է Անյելի ընտանիքը։ Այս գործարքը Իտալիայի առաջին սպորտային համագործակցությունն է։

Թիմը մտավ Իտալիայի Ֆուտբոլի Առաջնություն 1900 թվականին։ Այդ ընթացքում թիմը հագնում վարդագույն և սև մարզաշապիկ։ «Յուվենտուսը» առաջին անգամ հաղթեց առաջնությունը 1905-ին, երբ  խաղում էր Velodromo Umberto I-ում։ Այս անգամ ակումբի գույները փոխել էին, դարձնելով սև և սպիտակ շերտեր, որոնք  վերցվել էին Անգլիական Նոթս Քունթիից։

1906 թվականին թիմում պառակտում եղավ, որից հետո Յուվեի աշխատակիցները տեղափոխվեցին Թուրին։ Նախագահ Ալֆրեդո Դիքը դժգոհեց խաղացողներից։

Յուվենտուսը շատ էր ծախել պառակտումների վերկանգնման վրա, մի կերպ գոյատևում էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Fiat-ի սեփականատեր Էդոարդո Անիելին ակումբի կառավարումը իր ձեռքին վերցրեց 1923 թվականին, և սկսեց նոր մարզադաշտի շինարաությունը։ Դա օգնեց ակումբին նվաճելու երկրորդ սկուդետոն (առաջնության չեմպիոնական տիտիղոսը)։


1925–26 մրցաշրջանում թիմը ջաղջախեց Ալբա Ռոմային ընդհանուր 12–1 հաշվով․ Անտոնիո Վոջակի գոլերն ամենակարևորն էին այս մրցաշրջանում։
Հետո՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Ջիանի Անիելին նշանակվեց թիմի պատվավոր նախագահ։ Ակումբը նվաճեց ևս երկու տիտղոս լիգայի առաջնությունում 1949-50 և 1951-52 մրցաշրջաններում, որից հետո թիմը իր կառավարման տակ պահեց անգլիացի Խեսսե Կարվերը։


Եկան երկու նոր հարձակվողներ, որոնք պայմանագիրը ստորագրեցին 1957-58 մրցաշրջանում; ուելսցի Ջոն Կարլեսը և Իտալո-Արգենտինացի Օմար Սիվորին, նրանց կողքին խաղում էր Ջամպիերո Բոնիպերտին։ Այդ մրցաշրջանում Յուվենտուսը պարգևատրվեց Ոսկե Աստղ Սպորտ Գերազանցության մրցանակով նաև դարձավ առաջին իտալական ակումբը, որ նվաճել էր տասը տիտղոսներ։


Նույն մրցաշրջանում, Օմար Սիվորին դարձավ առաջին խաղացողն ակումբում, ով շահել էր Եվրոպայի Լավագույն խաղացող մրցանակը։ Հաջորդ մրցաշրջանում թիմը ջաղջախում է Ֆիորենտինային, նվաճում է իր առաջին լիգայի գավաթը և դառնում Սերիա A-ի և Կոպպա Իտալիայի կրկնակի հաղթող։ Ակումբի հետ ռեկորդային ժամանակ խաղալուց հետո( մինչև 45 տարեկան) Բոնիպերտին թոշակի է անցնում 1961 թվականին որպես բոլոր մրցաշարերում ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու (182 գոլ):

Իր նվաճած տիտղոսների թվով «Յուվեն» չորրորդն է Եվրոպայում և յոթերորդը՝ աշխարհում, իսկ Իտալիայում, բնականաբար, առաջինը։ Միևնույն ժամանակ «Ծեր Սինյորան» միակ ֆուտբոլային ակումբն է աշխարհում, որը հաղթել է բոլոր հնարավոր միջազգային ակումբային մրցաշարերում։

Ֆուտբոլի վիճակագրության և պատմության միջազգային ֆեդերացիան (IFFHS) «Յուվենտուսը» ճանաչել է 20-րդ դարի աշխարհի երկրորդ ուժեղագույն ֆուտբոլային ակումբ, ինչպես նաև առաջինն Իտալիայում։

«Յուվեն» նաև առաջին իտալական ֆուտբոլային ակումբն է, որն ունի սեփական մարզադաշտ։ «Յուվենտուս Արենա» ժամանակավոր անունը կրող մարզադաշտը, որը տեղավորում է 41 հազար հանդիսական, բացվել է 2011 թվականի սեպտեմբերին։


«Յուվեի» երկրպագուներին հաճախ անվանում են «յուվենտինո»։ Աշխարհում հաշվվում է շուրջ 170 մլն «յուվենտինո»։ Միայն Իտալիայում նրանց թիվը կազմում է 12 մլն, որն ամենամեծն է իտալական ակումբների շրջանում։