«Մանչեսթեր Սիթին» անգլիական ֆուտբոլային ակումբ է Մանչեսթեր քաղաքից։ Ակումբը հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Կազմավորվել է 1880 թվականին՝ որպես «Ուեստ Գորդոն Սենտ Մարկս», այնուհետև 1887-ին վերանվանվել է «Արդվիք Ըսոշիեյշն» Ֆուտբոլային ակումբ և միայն 1894 թ.-ին՝ «Մանչեսթր Սիթի»։

2003 թ.-ից ի վեր ակումբը խաղացել է Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում, իսկ մինչ այդ՝ 1923 թ.-ից, խաղացել է Մեյն Ռոդ մարզադաշտում։

Ակումբի ամենահաջողակ շրջանը եղել է 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին, երբ այն նվաճեց Գավաթակիրների գավաթը, Անգլիայի Ֆուտբոլի գավաթը, Ֆուտբոլի Լիգայի Գավաթը և ՈՒԵՖԱ Գավաթակիրեների գավաթը։

Թիմն այդ ժամանակ կառավարում էին Ջո Մերսերը և Մալքոլմ Էլլիսոնը։ 1981թ., պարտվելով Անգլիայի Ֆուտբոլի եզրափակիչում,  ակումբը գտնվում էր անկման եզրին, իսկ 1998-ին 3 տարի շարունակ  Անգլիական Ֆուտբոլի Դիվիզիոնի 3-րդ նշանակության մակարդակում էր։

2011 թ.-ին Մանչեսթեր Սիթին որակավորվեց  ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում մասնակցություն ունենալու համար և նվաճեց Անգլիայի Գավաթը։ 2012 թ.-ին ակումբը հաղթեց Պրեմիեր լիգան, որը 44 տարիների ընթացքում նրա առաջին տիտղոսն էր։

2008 թվականին ակումբը գնվեց «Abu Dhabi United Group» ընկերության կողմից, որի արդյունքում  դարձավ  համաշխարհային ֆուտբոլի ամենահարուստ ակումբերից մեկը։

«Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչը Մանուել Պելեգրինին է։