Մեկ ամիս  տևած արհեստական կոմայից դուրս եկած 14-ամյա մի իտալացու առաջին հարցը վերաբերել է ֆուտբոլին, հայտնում է The Telegraph-ը։

Պատանին հրաշքով է փրկվել՝ բարձր կամրջից ծանծաղուտը ցատկելուց հետո։ Նրա սիրտը կանգ է առել, իսկ օգնությունը հասել է միայն 42 րոպե անց․ այսպիսի դեպքերում, սովորաբար, մարդիկ ողջ չեն մնում։

Մի ամիս կոմայի մեջ մնալուց հետո գիտակցության գալով, պատանին առաջին հերթին հետաքրքրվել է, թե ինչպես են «Յուվենտուսի» գործերը։

Ամենայն հավանականությամբ, նա գոհ է մնացել՝ իմանալով, որ թուրինցիները, Իտալիայի առաջնությունում նվաճել են գավաթը և հասել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հանդիպելու են «Բարսելոնային»։