Մայիսի 23-ին՝ Բարսելոնայում կայացած Իսպանիայի առաջնության վերջին տուրի հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, ինչը «Դեպորտիվոյին» հնարավորություն տվեց՝ մնալու առաջնությունում:

Երբ հաշիվը դարձել է  2:2, Լոպոն մոտեցել է  «Բարսայի»  ավագ Չավիին և խնդրել, որ կատալոնացիները ավելի թույլ խաղան, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Հետագայում Լոպոն էլ է դա հաստատել՝ Canal+-ին տված հարցազրույցում:

Իսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան (LFP) պատրաստվում է հետաքննություն անցկացնել՝ պարզելու այս դեպքի մանրամասները:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում կատալոնացիները չեմպիոն դարձան, իսկ «Դեպորտիվոն» զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: