«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը մեկնաբանել է  Իսպանիայի ֆուտբոլային պրոֆեսիոնալ լիգայի՝   Իսպանիայի առաջնության 38-րդ տուրում կայացած հանդիպումը  հետաքննելու  վերաբերյալ լուրերը.

«Այդ մեղադրանքը հիմարություն է, որը չունի ոչ մի հիմնավորում։ «Դեպորտիվոն» երկու գնդակ խփեց, իսկ մենք ձգտում էինք խփել նաև երրորդը։ Դա իմ վերջին հանդիպումն էր Իսպանիայի առաջնությունում, և բոլորս ցանկանում էինք հաղթանակ տանել» - Չավիի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ հետաքննության պատճառը դարձել է «Դեպորտիվոյի» պաշտպան Ալբերտո Լոպոյի հայտարարությունը, թե Բարսելոնայում կայացած Իսպանիայի առաջնության վերջին տուրի հանդիպման ժամանակ ինքը Չավիին խնդրել է 2։2 հաշվից հետո ճնշում չգործադրել եւ չձգտել հաղթանակի։