Իսպանա-Կոստա Ռիկա ընկերական խաղի ժամանակ երկրպագուները սուլել են «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, տեղեկացնում է goal.com-ը:

Այդ կերպ  երկրպագուներն իրենց դժգոհությունն են արտահայտել այն բանի նկատմամբ, որ Չեմպիոնների լիգայում հաղթանակը տոնելու ժամանակ Պիկեն իր թիմի ունեցած հաջողությունների համար շնորհակալություն է հայտնել կոլումբիացի երգչին, ով մասնակցել էր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծննդյան տոնի երեկույթին:

Հավելենք նաև, որ վերոնշյալ հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով՝ իսպանացիների հաղթանակով:

Իսպանացիների թիմում գոլի հեղինակներ են դարձել Պակո Ալկասերը եւ Սեսկ Ֆաբրեգասը: