Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերում Ռոման Ամոյանը քիչ առաջ պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին, սակայն դեռ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակիցը վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ և բացեց Ամոյանի ճանապարհը: Այժմ սպասում ենք սփոփիչ գոտեմարտին դանիացի ըմբիշի հետ:

Հաղթանակի դեպքում Ռոման Ամոյանը երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ նախորդ գոտեմարտում Ամոյանը պարտության էր մատնել պորտուգալացի Ժոաու Կարվալյուին: